Բաժին. Բիզնես

Beeline. Եվրասիա միջազգային համալսարանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել և զարգացնել նոր կրթական ծրագրեր ավագ դպրոցի, բարձրագույն կրթության մակարդակներում և հետբուհական ուսումնառությանն ուղղված, իրականացնել ոլորտին առնչվող գիտահետազոտական աշխատանքներ, նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսության մեջ կառավարման մշակույթի վե¬րա¬փոխմանը` կրթական ծրագրերի իրականացման միջոցով, հաստատել փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ:

«Ընթացիկ բարեփոխումների հետ կապված բարձրագույն մասնագիտական կրթությունը գտնվում է անցումային փուլում: Համընդհանուր տեսականացված մասնագիտական ուսուցումն աստիճանաբար իր տեղը զիջում է գործնական մասնագիտական հմտություններին: Մեր նպատակն է զուգակցել տեսական և գործնական ուսուցումը, ինչի համար անհրաժեշտ է համագործակցել բիզնես ոլորտի հետ, և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության կրթական ծրագիրը իրականացնել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հետ համատեղ», – նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

«Լինելով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, մենք ծայրահեղ շահագրգռված ենք մասնագիտական կրթության զարգացման մեջ, հատկապես որ ուսանողները մեզ մոտ գան որոշակի գործնական հմտություններ և փորձ ունենալով։ Մենք ողջունում ենք բուհերի հետաքրքրվածությունն այս հարցում և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել նրանց ու կիսվել մեր փորձով ու գիտելիքներով», – նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Անդրեյ Պյատախինը կանցկացնի վարպետության դաս: 

Share