Բաժին. Բիզնես

Xiaomi-ն անցավ Apple-ից՝ չինացիներն այլևս կրելի սարքերի շուկայի համաշխարհային առաջատար են

IDC վերլուծական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. երրորդ եռամսյակի արդյունքում չինական Xiaomi-ն դարձել է կրելի սարքերի շուկայի համաշխարհային առաջատար։ կրելի սարքեր ասելով հասկանում ենք՝ սմարթվոչեր, ֆիթնես թրեքերներ, էքշըն տեսախցիկներ և Bluetooth սարքավորումներ։

Վերոնշյալ ժամանակահատվածում Xiaomi-ն շուկա է հանել 6.9 մլն սարք, ինչը նախորդ տարվա համանման ցուցանիշից ավել է 21.5%-ով։ Xiaomi-ի հաջողության հիմնական գրավականը Mi Band 3 ֆիթնես թրեքերի վաճառքների մեծ ծավալներն են։

Երկրորդ տեղում Apple-ն է, որը շուկայի առաջատար էր մինչ 2017թ. վերջ։ Ամերիկացիները վաճառել են 4.2 մլն Apple Watch և զբաղեցնում են շուկայի 13.1%-ը։

Ամերիկյան Fitbit-ը երրորդն է։ Վաճառվել է 3.5 մլն սարքավորում՝ շուկայի 10.9%։ Չորրորդը Huawei-ն է՝ 1.9 մլն, 5.9%։ Հնգյակը եզրափակում է Samsung-ը՝ 1.8 մլն, 5.6%։

2018թ. երրորդ եռամսյակում վաճառքի է հանվել 32 մլն կրելի սարք, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 21.7%-ով։

Xiaomi սմարթֆոնների և այլ սարքերի լայն տեսականի անհավանական ցածր գներով կարող եք ձեռք բերել Fine Duty Free առցանց հարթակից։ Պատվիրեք և ստացեք 3-6 աշխատանքային օրում, երաշխիք՝ 12 ամիս, ապառիկ՝ մինչև 36 ամիս։

Share