Բիզնես | 20:40 09/12/18

Interbrand. աշխարհի ամենաթանկ բրենդները 2018

Հայտնի Interbrand գործակալությունը հրապարակել է 2018թ. աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը։

Հերթական անգամ 100 բրենդից բաղկացած ցուցակը գլխավորել է Apple կորպորացիան։ 2017թ. համեմատ Apple բրենդի արժեքն աճել է 16%-ով և կազմել 217.48 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Google-ն է, որը գնահատվել է 155.506 մլրդ դոլար։ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ 10%-ով։ Եռյակը եզրափակում է Amazon-ը, որի բրենդն աճել է 56%-ով և կազմել 100.764 մլրդ դոլար։

Չորրորդ տեղում է Microsoft-ը, որը գնահատվել է 92.715 մլրդ դոլար՝ +16%։ Coca-Cola բրենդի արժեքը նվազել է 5%-ով և կազմել 66.341 մլրդ դոլար։ Samsung-ը վեցերորդ հորիզոնականում է՝ 59.89 մլրդ դոլար՝ +6%։ Յոթերորդ տեղում է Toyota-ն, բրենդի արժեքն աճել է 6%-ով և կազմել 53.404 մլրդ դոլար։ 8-րդ հորիզոնականում է Mercedes-Benz-ը՝ +2%՝ 48.601 մլրդ դոլար։ Իններորդ տեղում է Facebook-ը, որը գնահատվել է 45.168 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է 6% անկում։ Տանսյակը եզրափակում է McDonald's-ը, որի բրենդը գնահատվել է 43.417 մլրդ դոլար, արձանագրվել է 5% աճ։

Եթե խոսենք ոլորտների մասին, ապա ամենամեծ ներկայացվածությունն ունեն Տեխնոլոգիական, Ֆինանսական և Ավտոմեքենաշինական բրենդները։

Ամենամեծ աճ արձանագրած բրենդները հետևյալն են. Amazon` +56%, Netflix` +45%, Gucci` +30%, salesforce` +23%, LOUIS VUITTON` +23%, PayPal` +22%, MasterCard` +19%, Adobe` +19%, Ferrari` +18%, Caterpillar` +18%:

Ցուցակում կա 5 նորեկ. Chanel` 25-րդ հորիզոնական՝ 25.005 մլրդ դոլար, Spotify` 92-րդ հորիզոնական՝ 5.176 մլրդ դոլար, Hennessy` 98-րդ հորիզոնական՝ 4.722 մլրդ դոլար, Nintendo` 99-րդ հորիզոնական՝ 4.696 մլրդ դոլար, Subaru` 100-րդ հորիզոնական՝ 4.214 մլրդ դոլար։