Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկ․ «Դարձիր Ձմեռ պապ» նախագիծը՝ հեռավոր գյուղերի երեխաների համար

Կոնվերս բանկի կողմից ավանդաբար իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շրջանակում Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել Ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները:

Ընդհանուր առմամբ, այս տարի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շահառու է դարձել 79 դպրոցական:

«Նոր տարվան նախորդող օրերին երեխաների հետ հանդիպումը հաճելի ավանդույթ է, որին անհամբեր սպասում ենք ողջ տարին: «Դարձիր Ձմեռ պապ»-ը արդեն 8 տարվա պատմություն ունի և Կոնվերս բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն  նախագծերից է: 2011թ-ից ի վեր Կոնվերս բանկը՝ հաճախորդների և աշխատակիցների հետ միասին, Ձմեռ պապ է դարձել Տավուշի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի մարզերի հեռավոր ու սահմանամերձ գյուղերում բնակվող մոտ 800 երեխաների համար՝ կատարելով նրանց նախաամանորյա ցանկությունները և պարգևելով փոքրիկ տոն»,- ասացին Կոնվերս բանկում՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին և աշխատակիցներին՝ նախագծին ակտիվ մասնակցության, երեխաների նկատմամբ հոգատար  ու սրտացավ վերաբերմունքի, ջերմության համար:

Share