Բաժին. Բիզնես

Beeline-ը պատրաստ է ամանորյա տոներին

Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և տեղեկացնում է, որ ընկերությունն լուրջ քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։

Մասնավորապես, ընկերությունը մեծացրել է բջջային ցանցերի և միջազգային ինտերնետ ուղիների տարողունակությունը։ Բացի այդ, ուժեղացվել է բջջային ցանցի ծածկույթը Երևանի կենտրոնում և այն հատվածներում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի ունենում։

«Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամանորյա տոների ընթացքում մեր բաժանորդները բաց չթողնեն ոչ մի զանգ՝ լինի դա հեռախոսով թե ինտերնետով։ Թող որ բոլոր բարեմաղթանքները հասնեն իրենց հասցեատերերին, իսկ ես Beeline-ի անունից շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ։ Նոր տարվա ընթացքում ցանկանում եմ վառ և հավակնոտ գաղափարներ ու այդ ամենն  իրականացնելու համար անսպառ ոգևորություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ հաճախորդների հարմարավետության համար Beeline-ը փոխել է նաև տոնական օրերին վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային ժամերը։ Գրասենյակների աշխատանքի գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապվել օպերատորի հետ՝  հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին։ Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման  +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։

Share