Բաժին. Բիզնես

Brand Finance. աշխարհի ամենաթանկ բրենդները 2019

Brand Finance գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը։ 2019թ.-ի ցուցակը բաղկացած է 500 բրենդից, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 6.878 տրլն դոլար։

Ցուցակի առաջին հորիզոնականում է Amazon-ը, որն առաջատար էր նաև 2018թ.-ին։ Վերջին տարում Amazon բրենդի արժեքն աճել է 24.6%-ով և կազմել 187.9 մլրդ դոլար։ Երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Apple-ը, որի բրենդի արժեքն աճել է 5%-ով և կազմել 153.6 մլրդ դոլար։ Google-ը նույնպես մնացել է նույն հորիզոնականում, այն եզրափակում է եռյակը։ Google բրենդի արժեքն աճել է 18.1%-ով և կազմել 142.7 մլրդ դոլար։

Վեցերորդից չորրորդ հորիզոնական է բարձրացել Microsoft-ը, որի բրենդի արժեքն աճել է 47.4%-ով և կազմել 113.6 մլրդ դոլար։

Չորրորդից հինգերորդ հորիզոնական է նահանջել Samsung-ը, որի բրենդի արժեքը նվազել է 1.1%-ով և կազմել 91.8 մլրդ դոլար։

AT&T-ն նույնպես նահանջել է մեկ հորիզոնականով՝ հայտնվել է 5-րդում։ Հեռահաղորդակցական հսկայի բրենդի արժեքն աճել է 5.6%-ով և կազմել 87 մլրդ դոլար։

Facebook-ը պահպանել է յոթերորդ հորիզոնականը։ Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի բրենդն աճել է 8.7%-ով և կազմել 83.2 մլրդ դոլար։

Տասերորդից ութերորդ հորիզոնական է բարձրացել չինական ICBC բանկը, որի բրենդի արժեքն աճել է 34.9%-ով և կազմել 79.8 մլրդ դոլար։

Ամերիկյան Verizon-ը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ իններորդն է։ Ընկերության բրենդը գնահատվել է 71.1 մլրդ դոլար, աճ՝ 13.3%։

Տասներորդ հորիզոնականում է չինական China Construction Bank-ը, որի բրենդի արժեքն աճել է 22.8%-ով և կազմել 69.7 մլրդ դոլար։

Առաջատար տասնյակում ներկայացված է ամերիկյան՝ 7, չինական՝ 2 և հարավկորեական՝ 1 բրենդ։ Դրանցից 6 ներկայացնում են տեխնոլոգիաների ոլորտը, ևս երկուական բրենդով ներկայացված են հեռահաղորդակցության և բանկային ոլորտները։

Ինչ վերաբերում է ամբողջական ցուցակին, ապա տեխնոլոգիական բրենդների ընդհանուր արժեքը կազմում է 1.6 տրլն դոլար կամ ընդհանուրի 23.7%-ը, որին հետևում է բանկային ոլորտը՝ 934.2 մլրդ դոլար կամ ընդհանուրի 13.6%, եռյակը եզրափակում է հեռահաղորդակցության ոլորտը՝ 620.8 մլրդ դոլար կամ ընդհանուրի 9%։

Ավտոմեքենաշինության ոլորտը ներկայացնող բրենդների ընդհանուր ծավալը 456.4 մլրդ դոլար է կամ ընդհանուրի 6.6%-ը։ Առևտուր՝ 414.8 մլրդ դոլար, 6%։ Էներգակիրներ՝ 319.9 մլրդ դոլար կամ 4.7%, այլ՝ 2.5 տրլն դոլար կամ 36.4%։

Եթե խոսենք աշխարհագրության մասին, ապա ամերիկյան բրենդների ընդհանուր արժեքը գնահատվում է 3.1 տրլն դոլար, դրանք կազմում են ընդհանուր ցուցակի 45.4%-ը։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 1.3 տրլն դոլար կամ 19%։ Ճապոնիան երրորդն է՝ 6.1% կամ 418.8 մլրդ դոլար։ Չորրորդ տեղում Գերմանիան է՝ 5.8% կամ 401 մլրդ դոլար։ Ֆրանսիան հինգերորդն է՝ 4.5% կամ 312.2 մլրդ դոլար։ Մեծ Բրիտանիան վեցերորդն է՝ 3.3% կամ 227.8 մլրդ դոլար։ Այլ երկրների բրենդները կազմում են ցուցակի 15.1%-ը՝ 1.09 տրլն դոլար ընդհանուր արժեքով։

Ամերիկյան մայրցամաքի խոշորագույն B2C բրենդը Amazon-ն է՝ 187.9 մլրդ դոլար, իսկ B2B բրենդը՝ IBM` 32.9 մլրդ դոլար: Եվրոպա – B2C` SHELL` 42.3 մլրդ, B2B` Mercedes-Benz` 60.4 մլրդ դոլար։ Մերձավոր Արևելք – B2C` Etisalat` 8.3 մլրդ դոլար, B2B` ADNOC` 8.9 մլրդ դոլար:

Վերջին 12 ամսում ամենամեծ աճ արձանագրած բրենդներն են՝ iQiyi` +326%, Galaxy Macau` +136.4%, WeChat` +126.2%, Netflix` +105%, Hikvision` +97.6%, Gree Electric Appliances` +95.5%, Chanel` +95.1%, Midea` +81.9%, American Express` +81.8%, Ping An` +76.7%: Իսկ ամենամեծ անկում գրանցած բրենդները հետևյալն են՝ Nippon Life Insurance՝ -22.1%, Land Rover՝ -23.2%, Western Digital՝ -26.1%, Bell՝ -27.0%, BT՝ -27.7%, Airtel՝ -28.1%, Deutsche Bank՝ -29.8%, Dalian Wanda՝ -33.8%, ABC՝ -41.0%, JD.com՝ -42.0%։

Զեկույցն ամբողջությամբ։

Share