Բաժին. Բիզնես

Վերջին 10 տարվա ընթացքում միլիարդատերերի թիվը աճել է 2 անգամ

Միևնույն ժամանակ 26 մարդու ունեցվածքը աշխարհի 3.8 մլրդ աղքատների ունեցվածքի չափ է։

2008-ից մինչև 2018 թվականները միլիարդատերերի թիվը աճել է 2 անգամ։ Այս մասին հայտնում է միջազգային Oxfam կազմակերպությունը, որը զբաղվում է աղքատության խնդիրներով։

Oxfam-ի գնահատմամբ, 2018 թվականին 1125 միլիարդատիրոջից այդ թիվը հասել է 2208-ի, իսկ նրանց ընդհանուր տարեկան կապիտալը ավելացել է 900 մլրդ դոլարով, որը օրական կազմում է 2.5 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, աղքատների բարեկեցությունը նվազել է 11%-ով, նրանք օրական ծախսում են 5.5 դոլարից պակաս գումար։

2017 և 2018 թվականներին յուրաքանչյուր երկրորդ օր նոր միլիարդատեր է հայտնվել։

Վերլուծաբանների խոսքով, աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողության միայն 1 տոկոսը հավասար է Եթովպիայի առողջապահության նախարարության բյուջեի չափին։

Վերլուծաբանները գնահատել են նաև կանանց չվարձատրվող աշխատանքի չափը՝ տան և երեխաների խնամքի դիմաց։ Ըստ գնահատման, դրա տարեկան շրջանառությունը կկազմեր 110 տրլն դոլար, որը 43 տրլն դոլարով ավելին է Apple-ի շրջանառությունից։ Բացի այդ, տղամարդիկ 50%-ով հարուստ են կանանցից։

Զեկույցում ասված է, որ հարուստ զարգացած երկրներում եկամտային հարկի առավելագույն չափը 1970 թվականից սկսած՝ նվազել է 62%-ով, իսկ 2013-ին՝ 38%-ով։ Որոշ երկրներում, օրինակ, Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում 10% աղքատ մարդիկ վճարում են ավելի շատ հարկեր, քան երկրի ամենահարուստ 10% մարդիկ։

Share