Բաժին. Բիզնես

Բիթքոինի մայնինգն ավելի թանկ է արժենում քան գնելը

Կրիպտոարժույթների շուկայի բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ բիթքոինի այժմյան գինը՝ 3,400 դոլար, ոչ շահավետ է դարձնում կրիպտոարժույթի մայնինգը։ Վերլուծաբանների տվյալների համաձայն այժմ մեկ բիթքոինի մայնինգն արժենում է մինջինում 4,060 դոլար, ինչը նշանակում է, որ կրիպտոֆերմաներն աշխատում են վնասով։

Պետք է նշել, որ կրիպտոարժույթների մայնինգի գինն աճում է ամբողջ աշխարհում։ Դրան առաջին հերթին նպաստում է թանկ էլեկտրաէներգիան։ Տարբեր երկրներում խոշոր կրիպտոֆերմաներին ստիպում են էլեկտրաէներգիան գնել կորպորատիվ սակագնով, որն ավելի թանկ է։

Մայնինգի գինը նվազեցնելու նպատակով՝ ամբողջ աշխարհում ֆերմաները սկսում են տեղավորվել կարևորագույն էներգետիկ կենտրոնների շրջակայքերում, որտեղ նրանք էժան էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորություն են ստանում։ Մասնավորապես, Չինաստանում խնդիրն այսպես է լուծվել և այս պատճառով մեկ բիթքոինի մայնինգի միջին գինը նվազեցվել է մինչև 2,400 դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share