Բիզնես | 16:07 07/02/19

VivaStart. հմտությունների բացահայտում, մասնագիտացում և «դիրքավորում»՝ աշխատաշուկայում

Հավաստագրեր են ստացել ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է աջակցել ուսանողների մասնագիտացմանը: 2015 թվականից իրականացվող՝ «VivaStart» կրթական ծրագիրը, անհրաժեշտ ներուժի բացահայտման և հետագա ձեռքբերումների մեկնարկային հիմքեր է ձևավորում մասնակիցների  համար: Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ ուսումնասիրում են գործարար էթիկայի նորմերը և աշխատանքային միջավայրում՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, բարձրակարգ սպասարկման գործնական հմտություններ են ձեռք բերում: Ավելին՝ տիրապետում են տարբեր, օրինակ՝ հարցազրույցի մասնակցելու և ռեզյումե/CV կազմելու տեխնիկային: Դա նրանց թույլ է տալիս աշխատաշուկա մտնել առավել վստահ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի շրջանավարտների՝ 2018 թվականի վերջին խմբին: Հերթական դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր մարզեր և բուհեր ներկայացնող՝ 38 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում երիտասարդները տիրապետել են բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններին, ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին և դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը: Տարեվերջյան շրջանավարտներից արդյունավետ ցուցանիշ արձանագրածներից երեքը ստացել է Samsung J6+ սմարթֆոն: 2018 թվականին «VivaStart» կրթական ծրագրից օգտվել է 110 ուսանող: Նրանցից տասն աշխատանքի է անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:

««VivaStart»-ը մեկնարկային կարևոր  հնարավորություն է՝ աշխատանքային միջավայրում ինքնադրսևորվելու, գործատու-աշխատող-երրորդ կողմ կապը պատկերացնելու և ճկուն լուծումներ առաջարկելու համար: Վստահ եմ, որ դասընթացից առաջ և հետո այս ամենի նկատմամբ ձեր պատկերացումներն ու մոտեցումները տարբեր են եղել: Կարևոր է կիրառել ձեռք բերած գիտելիքները և գնահատել քաղաքակիրթ հաղորդակցման մոդելը: Շնորհավորում եմ ձեզ և ակնկալում լավագույն որակների դրսևորում այն միջավայրում, որը կընտրեք ապագայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 294 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած 43 ուսանող:

-----------

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com