Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. Սիրո տոներին ընդառաջ՝ 50 ԳԲ ինտերնետ և Y սակագնային պլան 30 օրով՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում

Սիրո տոներին ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով՝ ընկերության սպասարկման կենտրոններում «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում:

Առաջարկը գործում է մինչև ս.թ. փետրվարի 18-ը (ներառյալ):

Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ:

Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում «Y» սակագնային պլանով

– Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն

– 5 ԳԲ ինտերնետ

– 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ այլ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան

– 10 000 րոպե ցանցի ներսում՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո

– 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

50 ԳԲ ինտերնետ փաթեթի հաշվեկշիռը ստուգելու համար ուղարկեք *440# հրահանգը:

Ծանոթություններ

«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:

Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share