Բաժին. Բիզնես

Ժողովուրդ. «Հայփոստ» ՓԲԸ-ն չի մասնավորեցվի. Ինչու է նման որոշում կայացվել

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից կհանվի: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ «Հայփոստ»-ի մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծ մասի համար փոստային կապի ծառայությունները կդառնան անհասանելի, քանի որ «Հայփոստ»-ի 885 փոստային բաժանմունքներից 601-ը գտնվում են գյուղերում ու սահմանամերձ շրջաններում:

Արդյունքում կփակվեն փոստային բաժանմունքները, աշխատողները կազատվեն աշխատանքից: Սա կարող է սոցիալական դժգոհություն առաջացնել հատկապես գյուղերում:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ներկայումս շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջեւ կնքված «Հայփոստ»-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը 1 տարով՝ մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը, երկարաձգելու մասին»:

Share