Բաժին. Բիզնես

Սպայկա՝ 10 տարում 300 մլն դոլարի ներդրում

Սպայկա՝ 10 տարում ստեղծվել է 2,000 աշխատատեղ

Գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում առաջատար ընկերություն Սպայկան իրականացրել է ոլորտում նոր արտադրությունների և ենթակառուցվածքների հավակնոտ բազմաթիվ նախագծեր։

Սպայկա ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը նշում է, որ այսօր ընկերությունը շահագործում է 100 հա մակերեսով բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցներ, որոնցից 50 հեկտարը կիսափակ տեխնոլոգիաներով ջերմոցներ են, և դա աշխարհում ամենամեծ մակերեսով կիսափակ տեխնոլոգիաներով նախագիծն է։ Սպայկան նաև նախաձեռնել է ինտենսիվ այգու համար անհրաժեշտ բոլոր կոմպոնենտների արտադրություն Հայաստանում և պատրաստի մոդելի առաջարկում ներդրողներին։

«Տեղական բանկերից առանձնահատուկ ուզում եմ ընդգծել Ամերիաբանկի հետ մեր համագործակցույթունը, որը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, և դա այն բանկն է, որը հավատացել է ի սկզբանե մեր ներկայացրած ծրագրերին։ Մենք ստացել ենք նախագծային ֆինանսավորում, որը Հայաստանի պայմաններում արտառոց է», – հայտնել է Բաղդասարյանը։

Մանրամասները տեսանյութում

Share