Բաժին. Բիզնես

Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջենները՝ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր

21-ամյա Քայլի Ջեններն՝ իր այդքան վաղ հասակում, միլիարդանոց ունեցվածքի տեր է դարձել՝ գերազանցելով անգամ Մարկ Ցուկերբերգին, ով այդ նշաձողին հասել էր 23 տարեկանում։

Վերջին երեք տարում նրա բրենդի՝ Kylie Cosmetics-ի արտադրանքները վաճառվում էին բացառապես միայն ինտերնետով կամ ժամանակավոր բացված տաղավարներում։ Բայց Ulta խանութների ցանցի հետ պայմանագրի կնքումից հետո, ըստ որի՝ վերջինս դարձավ Քայլի Ջենների կոսմետիկայի բացառիկ մատակարարը, Kylie Cosmetics-ի շրթներկի հավաքածուները՝ յուրաքանչյուը 29 դոլարով, հայտվեցին ավելի քան 1000 առևտրային կետերում։

Ջենները հենց ինքն է եկել Ռիչմոնդ Ավենյույում գտնվող խանութ, որպեսզի ողջունի գնորդներին, ինքնագիր տա հենց իր կոսմետիկ ապրանքների վրա և սելֆի անի երկրպագուների հետ։

Oppenheimer ֆինանսական ընկերության տվյալներով՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Ulta խանութների միջոցով Ջենները վաճառել է 54.4 մլն դոլարի կոսմետիկա։ «Ես մտա մի քանի խանութ, նկարներս հրապարակեցի սոցցանցերում՝ կարճ ասած այն, ինչ ես միշտ եմ անում, և ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես որ պետք էր» , – պատմում է Ջենները։

Մեծապես Ultra-ի ընդլայնման շնորհիվ է, որ Kylie Cosmetics-ի հասույթը 2018թ.-ին աճել է 9%-ով՝ հասնելով մինչև 360 մլն դոլարի։ Այսպիսի աճի տեմպերով՝ անգամ համեստ հաշվարկներով, հիմնվելով կոսմետիկայի շուկայի ակտիվորեն զարգացող դինամիկայի վրա՝ Ջենների ընկերությունը կարելի է գնահատել 900 մլն դոլար։

Եվ նա միակ սեփականատերն է։ Եթե դրան ավելացնենք նաև այն գումարները, որ նա ստացել է իր բիզնեսից ավելի վաղ, ապա նրան վստահությամբ կարելի է անվանել իսկական միլիարդատեր։ Այս կերպ, 21-ամյա Քայլի Ջենները համարվում է ամենաերիտասարդ ինքն իրեն ստեղծած միլիարդատերն աշխարհում, ընդ որում՝ տասանիշ կարողությունը նրա մոտ հայտնվեց ավելի վաղ տարիքում, քան իր ժամանակ՝ 23-ամյա Մարկ Ցուկերբերգի մոտ։
«Ես ոչինչ չէի սպասում և ոչինչ չէի կարող կանխատեսել, – զարմանքով ասում է Ջենները, – Բայց այս զգացումը ինձ դուր է գալիս։ Ասես՝ մեկը շոյում է գլուխս»։

2015-ին հիմնադրված Kylie Cosmetics-ի առանցքային առավելությունը, ըստ էության, գրեթե զրոյական գինն է, և, համապատասխանաբար, հսկայական շահույթը, որը ուղիղ գնում է տիրուհու գրպանը։Նրա բիզնես-կայսրությունը կազմված է ընդամենը 7 ամբողջ դրույքով աշխատող աշխատակիցներից և ևս 5 կես դրույքով աշխատողներից։

Կրիսը՝ երիտասարդ ձեռնարկատիրուհու մայրը, իր վրա է վերցրել հասարակության հետ կապերի և ֆինանսական հարցերը, և դրա համար աղջկանից վերցնում է եկամտի 10%-ի չափով հոնորար։ Մարքեթինգը իրականցվում է հիմնականում սոցցանցերի միջոցով,
որտեղ Ջեններն ունի երկրպագուների մեծ բանակ։ Իր ավելի քան 175 մլն հետևորդներով Snapchat-ում, Instagram-ում, Facebook-ում և Twitter-ում նա ուղիղ տեղեկացնում է նոր արտադրանքների վաճառքի մասին, ցույց է տալիս նորույթները և պատմում է, թե որ երանգի շրթներկն է ընտրել իր հերթական look-ի համար։

«Այս ամենը սոցցանցերի շնորհիվ է, – հաստատում է աղջիկը, – Ես դեռ իմ բիզնեսը սկսելուց առաջ ունեի մեծ լսարան»։

Ulta-ի շնորհիվ բրենդը հասանելի է ոչ միայն ԱՄՆ-ի արևմտյան և արևելյան շրջանների երիտասարդ սպառողներին, այլև օվկիանոսից այն կողմ գտնվող տարբեր առևտրի կետերում։

Երիտասարդ միլիարդատերը խոստովանում է. «Kylie Cosmetics-ն հիանալի հեռանկարներ ունի։ Ես ամբողջությամբ ներգրավվում եմ աշխատանքի մեջ»։

Ինչ էլ որ հետո լինի, մեկ բան հաստատ է. ի ուրախություն տասնյակ միլիոնավոր հետևորդների, այդ մասին Ջենները կկիսվի սոցցանցերում։

Վերջիվերջո նա առաջին միլիարդատերն է, ով իր հարստությունը կուտակել է սելֆիի շնորհիվ։

Share