Բաժին. Բիզնես

Անդրեյ Պյատախին. մինչև 2019թ. վերջ Երևանի բնակիչների համար հասանելի կլինի 100 մբ/վ գերարագ ինտերնետ

2019 թվականի վերջին Երևանի բնակիչները կունենան մինչև 100 մբ/վ գերարագ ինտերնետ։ Դրա մասին «Բիզնես 24»-ին հայտնեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

VDSL ինտերնետից օգտվելու հնարավորություն արդեն ստացել են Կիլիկիա թաղամասի բնակիչները։ Ըստ ծրագրի արդեն ամռանը ինտերնետը հասանելի կլինի քաղաքի կենտրոնում ապրողներին, իսկ մինչև տարվա վերջ այդ հնարավորությունը կստանան Երևանում Beeline-ի բոլոր հաճախորդները։

Ծրագրի իրականացման մասին խոսելուց, պետք է հասկանալ, որ այն ենթադրում է նոր սարքերի տեղադրում, և խոսքը գնում է մի քանի միլիոն դոլար ներդրման մասին։ Այսպիսով Beeline-ը կտրամադրի հասանելիություն VDSL ինտերնետին և կբարելավի քաղաքային հեռախոսակապի որակը:

Share