Բաժին. Բիզնես

Տաշիրի թոփ-մենեջեր Տաթևիկ Կարապետյանը և ևս 3 հայ՝ Ռուսաստանի լավագույն երիտասարդ ղեկավարների ցուցակում

Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանն ընդգրկվել Է Institut Choiseul (Շուազել ինստիտուտ) ֆրանսիական անկախ վերլուծական կենտրոնի վարկածով Ռուսաստանի երիտասարդ տնտեսական Էլիտայի լավագույն ներկայացուցիչների, Choiseul 100 Ռոսիա» հարյուրյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԲԿ-ն:

«Ես երախտապարտ եմ այսչափ բարձր գնահատականի համար եւ ցանկանում եմ ընդգծել, որ սա մեր մեծ թիմի վաստակն Է, որտեղ ընդունված չԷ բավարարվել ձեռք բերվածով»,-նշել Է Տաթեւիկ Կարապետյանը: Նա հիշեցրել Է, որ այս տարի լրանում Է ընկերության 20-ամյակը: «Մենք 20 տարեկան ենք, պատանեկություն: Ամենահետաքրքիրը դեռ առջեւում Է»«-հավելել Է նա:

Այս վարկանիշը Շուազել ինստիտուտը կազմում Է յոթերորդ տարին անընդմեջ, դրանում ներառելով ժամանակակից սերնդի մինչեւ 40 տարեկան տաղանդավոր ներկայացուցիչներին: Ռուսաստանի ցուցակը, ըստ Էության, Choiseul 100 France ֆրանսիական ամենամյա վարկանիշի շարունակությունն Է, որը կազմվում Է 2013 թվականից: Հետազոտության հեղինակների նպատակն Է՝ միասնական ցանցում միավորել երկու երկրների երիտասարդ տնտեսական առաջատարներին:

Կարապետյանից բացի ևս 3 հայ ներկայացված են ցուցակում՝ Սիներգիա բիզնես դպրոցի ռեկտոր Գրիգորի Ավետովը՝ 32 տարեկան, Յանդեքս Տաքսիի տնօրեն Տիգրան Խուդավերդյանը՝ 37 տարեկան և Սբերբանկի հեռանկարային բիզնեսի ուղղության ղեկավար Անդրեյ Քարտաշյանը՝ 37 տարեկան։

Share