Բաժին. Բիզնես

Beeline. սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկը ապրիլի 24-ին

ՎԵՈՆ Արմենիա ՓԲԸ-ից (Beeline ապրանքանիշ) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ ապրիլի 24-ին, գործելու է միայն Զվարթնոց օդանավակայանի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share