Բաժին. Բիզնես

Samsung-ը պատրաստվում է թողարկել իր սեփական Samsung Coin թոքենը

Էլեկտրոնիկայի հարավ-կորեական հսկա Samsung-ը մշակում է սեփական բլոկչեյն ցանցը և ապագայում պլանավորում է թոքեն թողարկել։Այս մասին հաղորդում է CoinDesk-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին։

Այն անձը, որ «ծանոթ է Samsung-ի ներքին իրավիճակին», ասել է CoinDesk Korea-ին, որ ընկերության DLT ստորաբաժանումը Ethereum-ի հիմքի վրա բլոկչեյն ցանց է կառուցում։ Աշխատանքները, սակայն, դեռևս գտնվում են փորձարարական փուլում, նշել է ինտերնետ-պորտալի զրուցակիցը։

«Ներկայումս մենք նախատեսում ենք մասնավոր բլոկչեյն, չնայած այն դեռևս հաստատված չէ։ Ապագայում այն կարող է լինել նաև հանրային բլոկչեյն։ Բայց ես կարծում եմ․ որ այն կլինի հիբրիդ, այսինքն՝ երկու տեսակի ցանցերի համադրություն», — ասել է նա։

Բլոկչեյնի մեկնարկից հետո կորեական ընկերությունը հավանաբար կսկսի սեփական թոքենը թողարկել՝ Samsung Coin-ը։ Եթե բլոկչեյն ցանցը հանրային լինի , թոքենը կարող է վաճառվել բորսաներում: Բացի այդ, ընկերությունը կարող է թոքենը ներդնել Samsung Pay վճարային հավելվածում։

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է․ «Մենք ակնկալում ենք, որ Samsung Coin-ը կհայտնվի շուկայում, սակայն նրա նշանակությունը դեռևս անորոշ է»։ Հավանական է, որ եթե Samsung-ի կողմից ստեղծված բլոկչեյնը հանրային լինի, ապա Samsung Coin-ը վաճառքի հանվի կրիպտոարժույթների բորսաներում՝ բիթքոյինի և Ethereum-ի հետ միասին։

Տեխնոլոգիական հսկան կարող է բլոկչեյնի իր տեխնոլոգիան ինտեգրել իր Samsung Pay վճարային հավելվածում։ Սակայն այս ամենը ընդամենը ենթադրություններ են, և այս մասին ընկերությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել։

Տեղեկատվության արտահոսքի աղբյուրը հայտնել է, որ բլոկչեյնի մշակմամբ զբաղվող թիմը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատում է։ Բացի այդ, նրանք ոչ միայն աշխատում են բլոկչեյնի ստեղծման վրա, այլև մի քանի այլ նախագծերի վրա։

Շուրջ 2 ամիս առաջ Samsung-ը թողարկեց իր Galaxy S10 առաջատար բջջային հեռախոսը, որն ունի կրիպտոարժույթների համար նախատեսված անձնական բանալիների պահոց և բլոկչեյնի վրա հիմնված թվային ստորագրությունների գործառույթներ։

Անցյալ ամիս ընկերությունը ներկայացրել է կրիպտոարժույթների դրամապանակ, որը կարելի է օգտագործել ERC20 և Ethereum կրիպտոարժույթների համար։ Չնայած նրան, որ դրամապանակը նախապես տեղադրվել է S10 սերիայի բոլոր հեռախոսներում, այն դեռևս ակտիվ չէ որոշ երկրներում։

Հիշեցնենք, որ Սեուլի քաղաքապետարանը ընտրել է կորեական հսկայի Samsung SDS ստորաբաժանումը՝ քաղաքային ծառայությունների կառավարման մեջ բլոկչեյնի ներդրումն իրականացնելու համար։ Բացի այդ, Samsung SDS-ը մշակել է DLT-պլատֆորմներ մաքսատների, բանկային ոլորտի և կոնտեյներային փոխադրումների ֆինանսավորման համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share