Բաժին. Բիզնես

Beeline. արտահերթ սպասարկման հնարավորություն՝ գրասենյակներում

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում էլեկտրոնային հերթի տերմինալները համալրվել են «Արտահերթ սպասարկում» ծառայությամբ՝ հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հետ բաժանորդների համար։ Նշված հաճախորդները, ընտրելով ծառայության այդ տարբերակը, կկարողանան առաջնահերթ սպասարկում ստանալ։

Հնարավորությունն արդեն գործում է Beeline-ի 20 վաճառքի և սպասարկման գրասենյակներում՝ Երևանում, Իջևանում, Կապանում, Սևանում, Էջմիածնում և այլ քաղաքներում։  

«Մենք Beeline-ում շատ ենք սիրում և գնահատում մեր բաժանորդներին և գիտակցում ենք, որ կան մարդիկ, ում սպասարկումը պետք է առաջնային լինի ցանկացած պարագայում։ Մենք արդեն ստացել ենք այս նախաձեռնության առաջին գնահատականները և դրանք շատ դրական են։ Շատ բաժանորդներ՝ տեսնելով, թե որ հաճախորդներն են առաջնային սպասարկում ստանում, միայն հարգանքով են վերաբերում և հայտնում բազմաթիվ դրական կարծիքներ մեր ընկերության հասցեին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, Beeline-ը նախատեսում է «Արտահերթ սպասարկում» ծառայությունը ներդնել Հայաստանի բոլոր գրասենյակներում, որտեղ կա էլեկտրոնային հերթի համակարգ։ Մոտակա Beeline-ի գրասենյակը կարելի է գտնել հետևյալ հղումով։

Share