Բաժին. Բիզնես

Microsoft-ի կապիտալիզացիան հատել է 1 տրիլիոն դոլարը

Հինգշաբթի Microsoft Corp.-ի բաժնետոմսերը հասել են ռեկորդային մակարդակի։ Մորգան Սթենլիի խոսքերով, ընկերության մարտ ամսվա անկանխատեսելի ցուցանիշներով եռամսյակային արդյունքները ընկերության շուկայական կապիտալիզացիան հասցրել են ավելի քան 1 տրիլիոն դոլարի։

Վերլուծաբանները, ընդհանուր առմամբ, դրական էին արձագանքում ընկերության համանման արդյունքներին՝ մատնաշելով հատկապես Microsoft-ի Azure ամպային լուծումների գերարագ աճը։ UBS-ը գրում է, որ արդյունքները վկայում են, որ «առջևում դեռ նոր հնարավորություններ են սպասվում», մինչ Evercore ISI-ը խոստովանել է, որ Microsoft-ը ցանկալի և շահավետ ներդրում է հիմա։ Բաժնետոմսերը բարձրացել են 5.1 %-ով, որը թույլ է տալիս Microsoft-ին վերականգնել ԱՄՆ-ի բորսայական առաջատար ընկերության տիտղոսը:

Ահա թե ինչ կարծիքի են վերլուծաբանները ստացված արդյունքների վերաբերյալ․

Հիթեր Բելինի, Goldman Sachs

«Ինչպես նախորդ եռամսյակներում, այս արդյունքները նույնպես բավականին հաջող էին, որը հիմնականում կապված էր Azure-ի առաջխաղացմամբ»։ Goldman-ը վերանայել է buy մակարդակի վերաբերյալ իր գնահատականը՝ 131 դոլարից բարձրացնելով մինչև 144 դոլար։

Ջենիֆեր Սուանսոն Լոուի, UBS

Azure-ի աճը «ընդգծում է առկա բարձր պահանջարկը, քանի որ խոշոր ձեռնարկությունները, որոնք անցնում են ամպային համակարգի, իրենց՝ թվային համակարգի անցնելու կարևորագույն գործում Microsoft-ին վստահում որպես գործընկեր»: UBS-ը buy մակարդակ է վերցրել և թիրախային գինը 125 դոլարից հասցրել է մինչև 150 դոլար։

Ինչ է գրում Bloomberg Intelligence-ը

«Microsoft-ը տեխնոլոգիական արդյունաբերությունում լավագույն դիրքավորված ընկերություններից մեկն է, որ կարողանում է կապիտալիզացվել ամպային համակարգերի աճող պահանջարկի պայմաններում, անգամ ավելին քան Amazon.com -ը։ Արդյունավետության ծրագրերում նրա գերիշխող դիրքը պետք է օգնի առնվազն հաջորդ երկու տարվա ընթացքում հասնել վաճառքի 10% աճի»:

Քիրկ Մեթը, Evercore ISI

«2019թ․-ի հարկային տարին դժվար է լինելու ընկերության կատարողականը բարձրացնելու առումով, սակայն միևնույնն է, Microsoft-ի տարբեր բիզնեսներին աջակցող աշխարհիկ միտումները մնում են անփոփոխ։ Մենք հավատում ենք, որ ընկերությունը եզակի դիրքորոշում ունի ձեռնարկություններում ամպային ծառայությունների աճող պահանջարկի հաշվին կապիտալիզացման վերաբերյալ»։ Evercore ISI-ը թիրախային մակարդակ է վերցրել՝ 135-ից 140 դոլար թիրախային գնով։

Ուոլթեր Փրիթչարդ, Citi

«Հաշվետվությունը ցույց է տալիս, որ չնայած ՏՏ ընկերություններ ծախսերի որոշակի բարձրացմանը, լավ պրոդուկտներ տվող ընկերությունները պետք է շարունակեն ակնկալել այնպիսի աճի տեմպեր, ինչպիսիք եղել են 2018թ․-ին»։ Citi-ն չեզոք գնահատական է տվել՝ գինը հասցնելով 130 դոլարի։

Քեյթ Ուեյս, Morgan Stanley

«Արդյունքները գնահատվում են “ավելի քան 1 տրիլիոն դոլար,” սակայն բաժնետոմսերը դեռևս ցածր են գնահատում շահույթի աճի երկարակեցությունը։ Microsoft-ը շարունակում է մնալ լավագույնը tech արդյունաբերությունում՝ ներկայանալով Hybrid Cloud-ի լուծումներով՝ բարելավելով իր մարժաները և պահպանելով իր ընդհանուր երկարաժամկետ վերադարձելիությունը»։

Ջեյսոն Էդեր, William Blair

Չնայած Microsoft-ը կանգնած է եռամսյակային աճի համեմատությանը առերես (հատկապես հարկային չորրորդ եռամսյակում), ընկերության 2020թ․-ի հարկային ստանդարտը երկնիշ եկամտի և գործառնությունների եկամուտների աճի վերաբերյալ ցույց է տալիս Microsoft-ի հիմք հանդիսացող աճի շարժիչների երկարակեցությունը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share