Բաժին. Բիզնես

Beeline. մինչև 100 Մբ/վրկ ինտերնետ՝ Սարի Թաղում

Հայաստանում Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին՝ այժմ Սարի Թաղ թաղամասում:

Լայնածավալ արդիականացումը մայրաքաղաքում շարունակվում է, և շուտով Երևանի բնակիչների մեծամասնությունը հնարավորություն կունենա միանալու Beeline գերարագ՝ մինչև 100 Մբիթ/վրկ ինտերնետին VDSL տեխնոլոգիայով։

«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երևանում: Կիլիկիա թաղամասից և մայրաքաղաքի փոքր կենտրոնից հետո Սարի Թաղի բնակիչներին ևս հասանելի դարձավ մինչև 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ: Նշեմ, որ մոտ ապագայում մենք նախատեսում ենք շարունակել մայրաքաղաքի ֆիքսված ենթակառուցվածքների բարելավումը և առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Շնորհավորելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին, Անդրեյ Պյատախինը նրան նվիրեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100  Մբ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 138 հեռուստաալիք:

Ինտերնետ արագության հասանելիությունը հասցեում կարելի է ստուգել 100.Beeline.am կայքում։

———–

Լացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share