Բաժին. Բիզնես

Գերմանական ստարտափը առաջին անգամ հինգտեղանոց թռչող տաքսի է ստեղծել

Գերմանական Lilium ստարտափը, որը զբաղվում է թռչող տաքսիների նախագծմամբ, անցկացրեց իր հինգտեղանոց մոդելի ամբողջական չափի նախատիպի առաջին փորձը: Ընկերությունը առաջին անգամ այն հասարակությանն է ներկայացրել՝ իր YouTube-ի ալիքում տեսահոլովակ տեղադրելով։

Ինչպես երևում է ձայնագրության մեջ, մեքենան մեկ մետր բարձրացել է օդ Մյունխենում գտնվող Lilium-ի փորձակման վայրում, որոշ ժամանակ մնացել տեղում, որից հետո վայրէջք է կատարել։ Փորձը իրականացվել է մայիսի 4-ին, սակայն մինչ այդ ամենը գաղտնի է պահվել։ Սարքի մեջ չեն եղել ուղևորներ․ այն կառավարել են հեռավորության վրա։

Ինչպես հայտնել է ստարտափը, մոդելի վրա տեղադրված են 36 էլեկտրական շարժիչներ, որոնք կարող են կառավարվել ինչպես ուղղահայաց՝ թռիչքի և վայրէջքի համար, այնպես էլ հորիզոնական՝ շարժման և արագություն հավաքելու համար։ Ընկերությունը հաստատում է, որ թռչող տաքսին կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն և թռչել մինչև 300 կմ հեռավորության վրա, առավելագույն հզորությունը՝ 2000 լ/վրկ (համեմատության համար՝ Bugatti Veyron ավտոմեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 1000 լ/վրկ)։ Ի տարբերություն մյուս նախագծերի, որոնք ավելի շատ նման են դրոների՝ Lilium-ը առաջին հերթին առանձնանում է իր թևերի առկայությամբ․ ընկերությունը հաստատում է, որ դա օգնում է կրճատել սարքի՝ օդում մնալու համար էներգիայի ծախսերը, և արդյունքում թռչում է։ Ստարտափը հայտարարում է, որ թռիչքի ժամանակ շարժիչների հզորության միայն 10%-ն է գործում։

«Ավելի քիչ քան երկու տարում մեզ հաջողվեց նախագծել, կառուցել և հաջողությամբ գործարկել թռչող սարք, որը կդառնա մեր զանգվածային արտադրության հիմքը, – ասում է ստարտափի հիմնադիր և գլխավոր ղեկավար Դենիել Վիգանդը։ – Lilium Jet-ը հիանալի է, մենք պարզապես հիացած էինք, երբ առաջին անգամ տեսանք նրա թռիչքը։ Թռիչքի երկարության և արագության կատարյալ հավասարակշռությունը կարող է ամբողջ աշխարհում փոխել մարդկանց նախընտրությունները կյանքում և ճանապարհորդելիս»:

Lilium-ը մտադիր է կառուցել թռչող տաքսիների ցանց , որը կաշխատի Uber-ի սկզբունքով․ ամենամոտ ազատ մեքենան հնարավոր կլինի գտնել հավելվածի միջոցով։ Սարքը կկառավարեն օդաչուները, այլ ոչ ավտոմատացված ենթակառուցվածքներ։ Ընկերությունը խոստանում է, որ թռիչքի գինը համեմատելի կլինի սովորական տաքսիով ուղևորության գնի հետ, իսկ ահա ժամանակը կլինի 4 անգամ ավելի պակաս, քան սովորական տաքսիների դեպքում։ Ծառայությունը ամբողջ աշխարհի տարբեր երկրներում գործարկել ընկերությունը պատրաստվում է 2025 թ․-ից։ Երկտեղանի նախատիպի փորձաքննությունը ընկերությունը կատարել է դեռևս 2017թ․-ին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share