Բաժին. Բիզնես

Business Inside. Ինչպե՞ս հիմնել ճագարի ֆերմա

Հերթական Business Inside-ի շրջանակում Վահրամ Միրաքյանի հյուրն է Դավիթ Դավթյանը, ով զբաղվում է կալիֆոռնիական տեսակի ճագարների բուծմամբ:

Դավիթ Դավթյանը «Davtyan Farms» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է օրգանական ծնեբեկի (Organic Asparagus), ցածրաճ  պտղատու և դեկորատիվ տնկիների մեծաքանակ արտադրությամբ, տոհմային ճագարաբուծությամբ, ճագարի մսի վաճառքով:

Չմոռանա՛ք մեկնաբանություն գրել  այս հոլովակի տակ, հավաքել ամենաշատ լայքերը և ստանալ մրցանակը՝ 2 նապաստակ: Դավիթ Դավթյանի հետ կապվելու համար զանգահարեք 099 940 004:

Business inside հաղորդումը Չոր մարքեթինգի ու ParaTV-ի համատեղ պրոյեկտն է, որը խնդիր ունի պոպուլիզացնել ձեռներեցությամբ զբաղվելը, ներկայացնել հաջողության հասած գործարարների բիզնեսները՝  ներսից, որպեսզի դիտողները կարողանան կրկնել հաջողությունն ու Հայաստանում ավելի շատ լինեն առողջ ու ուժեղ բիզնեսները:

Share