Բաժին. Բիզնես

ՄՏՍ Հայաստանի պարզաբանումը՝ մուծված հարկերի ծավալի նվազման վերաբերյալ

ՊԵԿ-ի կողմից հրապարակված ՀՀ խոշոր հարկատուների 2019թ. առաջին եռամսյակի ցուցակում ՄՏՍ Հայաստանը (Վիվասել-ՄՏՍ) 199.24 մլն դրամ մուծած հարկերի ծավալով 201-րդ հորիզոնականում է։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 1.4 մլրդ դրամով կամ 87.6%-ով։

Հարկային ցուցանիշների նվազման մասին «Բիզնես 24»-ի հարցմանն ի պատասխան ՄՏՍ Հայաստանը նշում է, որ նվազումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը «մաշեցնում» է նախորդ, այն է՝ մինչև հարկային նոր օրենսգրքի կիրառումն ընկած ժամանակահատվածում վճարված գերավճարները:

Share