Բաժին. Բիզնես

Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում առաջին աշխատարանի մասնակիցները ներկայացրին դասընթացի արդյունքները

Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում անցկացվող Reinforcement Learning-ի աշխատարանի մասնակիցները հայտնի Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարի ղեկավարմամբ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի արդյունքները:

Reinforcement Learning-ն արհեստական բանականության, համակարգչային գիտության և հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է և զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ և դրանից փորձառության ձեռքբերմամբ:

Աշխատարանի ավարտին ուսանողները սովորել են համակարգչային խաղերի համար գրել ալգորիթմներ և ձեռք են բերել հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:

«Կարծում եմ, Թումոն հիանալի գաղափար է։ Երբ ես դպրոցական էի, չգիտեի, թե ինչ եմ ուզում և շատ բաներ ինձ համար հասանելի չէին։ Իսկ Թումոյում աշակերտները տարբեր ոլորտներ են ուսումնասիրում առանց որևէ ճնշման և ընտրում են այն ոլորտը, որն իրենց իսկապես հաճելի է։ Նաև շատ զարմանալի է, թե ինչ հեշտությամբ են այս երեխաները սովորում Python-ի կամ TensorFlow-ի նման բարդ բաները, որոնք համալսարաններում են դասավանդվում։ Ես ինքս էլ Python և մեքենայական ուսուցում ուսումնասիրել եմ համալսարանում», – նշեց Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը:

«Միշտ հաճելի է տեսնել երիտասարդների հաջողությունները և համոզվել, որ նրանք նոր գիտելիքներ ու հմտություններ են ստանում և կարողանում են դրանք կիրառել։ Մենք ուրախ ենք մասնակից լինել այս նախագծին և երջանիկ ենք այստեղ տեսնել այս հիանալի փորձագետին, ով երիտասարդներին կփոխանցի ժամանակակից և առաջատար ընկերությունում աշխատելու փորձը, կոգեշնչի ու կհուշի, ինչպես կարելի է հաջողության հասնել այսօրվա թվային աշխարհում», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share