Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «Viva» սակագնային պլանի բոլոր բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Viva» սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: «+3ԳԲ» ինտերնետ փաթեթի գինը՝ 500 դրամ։

Ծանոթություններ

– Սակագնային պլանում ներառված ակտիվ ինտերնետային փաթեթ ունենալու դեպքում՝ նախ սպառվում են ներառված փաթեթով տրամադրվող ինտերնետը, այնուհետև, «BIT 1» կամ «Super BIT» ծառայություններն ակտիվացված լինելու դեպքում՝ այս ծառայություններով տրամադրվող ինտերնետը, և միայն դրանից հետո՝ ակտիվացված «+3ԳԲ» ինտերնետի փաթեթը:

– Հավելյալ ինտերնետի փաթեթը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

– «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ ակտիվացնելիս այն գումարվում է սակագնային պլանում ներառված ինտերնետային փաթեթի մնացորդին:

– «Viva» կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ  փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել՝ այն սպառած լինելու դեպքում:

– «Viva» կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել նաև 20ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյանա:

– «+3ԳԲ» ինտերնետ փաթեթն ակտիվացնելիս հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:

«+3ԳԲ» ինտերնետ փաթեթ. ավելացրու՛ քո «Viva» սակագնային պլանի ինտերնետը:

—————————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am ։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.ru։ 

Share