Բիզնես | 14:39 14/06/19

Visa-ն, Uber-ը եւ այլ խոշոր ընկերություններ 10-ական մլն դոլար կներդնեն Facebook-ի նոր գաղտնարժույթի համար

Visa Inc., Mastercard Inc եւ PayPal Holding Inc. վճարային համակարգերի գործարկուները, Uber Technologies Inc.-ը, որը տաքսու պատվերի եւ կերակրի առաքման ծառայություններ Է մատուցում, եւ մի շարք այլ խոշոր ընկերություններ պաշտպանել են Facebook-ի նոր գաղտնարժույթը, որն իտնտերնետ-հսկան պլանավորում Է ներկայացնել հաջորդ շաբաթ եւ կիրառել հաջորդ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆինանսների եւ Էլեկտրոնային առեւտրի բնագավառում մասնագիտացած ընկերությունները, վենչուրային կապիտալիստները հեռահաղորդակցական ֆիրմաները մոտավորապես 10-ական միլիոն դոլար են ներդնում կոնսորցիումում, որը կկառավարի Libra անվանումն ստացած գաղտնարժույթը, գրել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Նոր արժույթի օգտատերերը կկարողանան դրանով վճարել՝ գնումներ իրականացնելով Facebook-ում եւ Համացանցի կայքերում, ինչպես նաեւ արժույթն ուղարկել միմյանց:

Մի շարք գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են, եւ կոնսորցիումի վերջնական կազմը կարող Է փոփոխվել: Այս պահին Facebook-ին պաշտպանել Է ավելի քան տասն ընկերություն, հաղորդել «Ինտերֆաքսը»: