Ինտերնետի սպառումն աճում է, ֆրիմիում (free+premium=freemium, որոնց դեպքում ապրանքը կամ ծառայությունը սկզբնապես տրվում են անվճար, իսկ նրանց կցված լրացուցիչ ծառայությունների և գործառույթների համար գանձվում է գումար) մոդելները, զարգանում են, իսկ օնլայն խաղերը դարձել են նոր սոցցանցեր։
Bond Capital վենչուրային ընկերության ղեկավար գործընկեր Մերի Միկերը հրապարակել հերթական «Ինտերնետ թրենդներ» զեկույցը, որը նա 1995թ.-ից հրապարակվում է ամեն տարի։ Ձեզ ենք ներկայացնում 333 էջանոց զեկույցի հիմնական կետերը.
Ինտերնետը հասանելի է աշխարհի բնակչության 51%-ին։ Ինտենետ օգտատերերի քանակը ավելի ու ավելի դանդաղ է աճում։
Սմարթֆոնների համաշխարհային վաճառքները ոչ միայն չեն աճում, այլ նաև սկսել են ընկնել։ Կապիտալիզացիայի տեսանկյունից խոշոր ընկերությունների եկամուտներն ավելի ու ավելի դանդաղ են աճում:
Բջջային և համակարգչային ծառայությունների գովազդի ծախսերի մասնաբաժինը հավասարվել է այն ժամանակահատվածի մասնաբաժնին, որ ծախսում են օգտատերերը դրանց վրա։
Գովազդի ընդհանուր ծախսերը աճել են 22%-ով, իսկ տեմպերը գրեթե չեն փոխվել:
Խթանման ամենաարդյունավետ միջոցը այլ մարդկանց առաջարկների հետ միասին անվճար փորձաշրջանն է կամ սակագինը։
Տեխնոլոգիական ընկերություններում հանրային եւ մասնավոր ներդրումները վերջին քսան տարիների ընթացքում իրենց գագաթնակետին են։ 2018 թ. դրանք կազմել են մոտ 200 մլրդ դոլար, իսկ 2019 թ. սկզբին այդ գումարը արդեն գերազանցել է ամբողջ 2013 թ.-ը:
2019 թ.-ին ԱՄՆ-ում բջջային սարքերի վրա ծախսած ժամանակը պետք է գերազանցի հեռուստացույցի վրա ծախսած ժամանակը:
Instagram-ի և այլ պլատֆորմների պատկերների վրա հիմնված ծառայությունները էլ ավելի արագ են զարգանում։ Օգտատերերը Instagram-ում և YouTube-ում ավելի շատ ժամանակ են ծախսում, քան այլ օնլայն հարթակներում։
Ինչպես նաև զարգանում են առևտրի և ֆինանսների ոլորտում նախագծերը, որոնք օգտագործում են տվյալները անհատական առաջարկներ և ծառայություններ ձևավորելու համար։
Ընկերների հետ շփվելու հնարավորությամբ օնլայն խաղերը, ինչպիսին Fortnite-ն է, նույնպես էլ ավելի շատ ուշադրություն են գրավում։ Այնտեղ խաղացողները շփվում են և հասնում իրենց ընդհանուր նպատակներին։ Այդպիսի խաղերը աշխատում են ինչպես սոցցանցերը։
Աճում է հեռավորության վրա աշխատանքների արդիականությունը։ Այս միտումը հիմնվում է այնպիսի համապատասխան ծառայությունների վրա, ինչպիսին Slack-ն է։
Խոշոր համալսարանները տարածում են իրենց կրթությունը ինտերնետի միջոցով, այդ թվում նաև Coursera-ի միջոցով։ Կրթական ծառայությունները, ընդհանուր առմամբ, արդիական են։
Չինաստանում աճում է ինտերնետում ակտիվությունը հիմնականում կարճամետրաժ տեսանյութերով ծառայությունների հաշվին (Douyin, Kuaishou և այլն)։ Նրանց վրչա ծախսում են ավելի շատ ժամանակ, քան խաղերի, լուրերի կամ երաժշտության վրա, գրեթե այնքան, որքան սոցցանցերի և մեսսինջերների վրա (բայց դեռևս զիջում են վերջիններիս)։
Խաղային մեխանիզմների կիրառումը բերում է Չինաստանում վճարային, առևտրային, կրթական և այլ ծառաությունների աճին։
Չինական մեսսինջերները աճում են նրանցում գտնվող վճարովի ծառայությունների հաշվին։ Տեղական նախագծերը դառնում են «սուպերհավելվածներ» նրանցում ավելացված նոր ծառայությունների օգնությամբ, իսկ առևտուրը Չինաստանում ավելի ու ավելի է կապում օնլայն և օֆլայն ծառայությունները։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։