Բաժին. Բիզնես

Intel-ը պատրաստվում է իջեցնել պրոցեսորների գները, որպեսզի մրցակցի AMD-ի հետ

Intel-ը կնվազեցնի Intel Core i9-9900K-ի, i7-9700K-ի և i5-9600K-ի գները 10-15%-ով (զեղչը կազմում է 25-75 դոլար), որը կապված է AMD-ի համանման հզորությամբ Ryzen 3000 չիպերի արագ թողարկումով: Այս մասին իր սեփական աղբյուրին հղում կատարելով՝ հայտնել է DigiTimes հրատարակչությունը։ Իր հաջորդ չիպերը Intel-ը կթողարկի միայն 2020թ.-ին, իսկ մինչ այդ հաճախորդների համար պայքարել հնարավոր է միայն գների իջեցման ճանապարհով։

AMD-ը թողարկում է Ryzen 9 3900X չիպերը, որպեսզի վերջիններս մրցակցեն i9-9900K-ի հետ։ Համապատասխանաբար, Ryzen 7 3800X-ը մրցակից կլինի i7-9700K-ի համար, իսկ Ryzen 5 3600X-ը սպառողի հավանությանը արժանանալու համար կպայքարի i5-9600K-ի հետ։

Intel Core i9-9900 գերարագ դեսքթոփային ութմիջուկանի չիպը զինված է 3,6 ԳՀց բազային հաճախականությամբ և մինչև 5 ԳՀց առավելագույն արագությամբ։ Այս նոր չիպի հիմնական տարբերությունը շուկայում արդեն իսկ ներկայացված i9-9900K և i9-9900KF չիպերից էներգիայի սպառումն է. նոր չիպի մոտ վերջինս գտնվում է 65 Վտ սահմաններում, մինչդեռ մյուս երկուսի մոտ՝ 95 Վտ։ Core i9-9900-ի արժեքը սահմանված է 488 դոլար։

Core i7-9700K-ը ստացել է 8 միջուկ, 3,6 ԳՀց բազային հաճախականություն և մինչև 4,9 ԳՀց առավելագույն արագություն 374 դոլար գնի դեպքում։ Core i5-9600K-ը թողարկվել էր 6 միջուկով, 3,7 ԳՀց բազային հաճախականությամբ և մինչև 4,6 ԳՀց առավելագույն արագությամբ 262 դոլար գնի դեպքում։

AMD-ի Ryzen 9 3900X չիպը ունի 12 միջուկ, 3,8 ԳՀց բազային հաճախականություն և մինչև 4,6 ԳՀց առավելագույն արագություն 499 դոլար գնի դեպքում։ Ryzen 7 3800X-ը կունենա 8 միջուկ, 3,9 ԳՀց բազային հաճախականություն և մինչև 4,5 ԳՀց առավելագույն արագություն 399 դոլար գնի դեպքում։ Ryzen 5 3600X-ը կունենա 6 միջուկ, 3,8 ԳՀց բազային հաճախականություն և մինչև 4,4 ԳՀց առավելագույն արագություն 249 դոլար գնի դեպքում։

Համաձայն AMD-ի ներքին տեստերի, Ryzen 9 3900X-ի, 7 3800X-ի և 5 3600X-ի հնարավորությունները  համապատասխանում են Intel-ի մրցակից պրոցեսորների հնարավորություններին։ Ryzen-ի երրորդ սերունդը հիմնված է Zen 2-ի նոր միկրոճարտարապետության վրա, որը լավացնում է պրոցեսների միչև փոխազդեցությունը։ Բացի այդ, AMD-ն մեծացնում է ընթացիկ դեսքթոփային պրոցեսորների միջուկների քանակը. Ryzen 9-ի ընտանիքում կհայտնվեն 12 և 16 միջուկանի տարբերակներ։

AMD-ն նաև հայտնում է, որ նրա նոր պրոցեսորները ավելի տնեսող են էներգայի սպառման տեսանկյունից և համալրված են նոր PCIe 4.0 ինտերֆեյսով, մինչդեռ Intel-ը շարունակում է օգտագործել PCIe 3.0։

Intel-ի պրոցեսորների հաջորդ Ice Lake կոչվող խմբաքանակը շուկա դուրս կգա միայն 2020թ.-ին։ Սա պետք է որ օգնի Intel-ին AMD-ի հետ մրցակցությանմեջ, սակայն մինչ այդ պետք է պայքարել հաճախորդների համար իջեցված գների և գովազդի միջոցով՝ շեշտը դնելով նրա վրա, թե ինչպես են իրենց արդարացնում պրոցեսորները խաղեր խաղալիս։

Կան նաև այլ հուշումներ, որ Intel-ը պատրաստվում է գնային պատերազմի։ Վերջերս կայացած Investor Day միջոցառման ժամանակ ընկերությունը հայտարարել է, որ նախատեսված համախառն մարժան իջեցնում է 60%-ով՝ կապված մրցակիցների կողմից ճնշման և 10 նմ և 7 նմ տեխնիկական գործընթացով պրոցեսորների արտադրության առնչությամբ ծախսերի պատճառով։ Միևնույն ժամանակ, Intel-ը նվազեցրել է 2019թ.-ի կանխատեսված եկամուտը 2.5 մլրդ դոլարով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share