Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. գործարկվել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին

Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից՝ որքան անհրաժեշտ է: «Z» պլանի շրջանակներում նաև տրամադրվում է ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորություն:

«Z» սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և թվայնացված միջավայրում: Հետևաբար այս սերնդի՝ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: «Z»-ը ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Այսպես՝ «Z» սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաև ներառում է թոփ 5 մեսինջերներից՝ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով «Z»-ը, ինչպես նաև «X» և «Y» սակագնային պլաններն աննախադեպ հնարավարություններ են ընձեռում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Z» սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը՝ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից:

Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետևյալն են.

Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram – ∞*

Ինտերնետ – 3ԳԲ

զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան – 200 րոպե**

SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր  – 200 SMS

*Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը:

**10,000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո:

Ակտիվացման կոդ՝ *208*1800#

Ակտիվացման գին՝ 1800 դրամ/30 օր

Share