Բիզնես | 13:49 10/07/19

Ռոսատոմ. Վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունը Չինաստան է մատակարարել վառելիք` արագ նեյտրոններով ռեակտորի (CEFR) համար

«ՏՎԷԼ» ԲԸ-ն մատակարարել է միջուկային վառելիքի խմբաքանակ արագ նեյտրոններով չինական փորձնական ռեակտորի համար (CEFR, China Experimental Fast Reactor)։ Ջերմարտազատող սարքերն արտադրված են Էլեկտրոստալ քաղաքի Մեքենաշինական գործարանում, որը արագ էներգետիկ ռեակտորների համար ուրանային վառելիքի միակ արտադրողն է աշխարհում։

Մատակարարումը իրականցվել է «ՏՎԷԼ» ԲԸ և Ատոմային էներգետիկ ոլորտի չինական կորպորացիայի պայմանագրի շրջանակում, ինչպես նաև Ատոային էներգիայի Չինաստանի ինստիտուտի, որի հարթակում է գտնվում ռեակտորային կայանը։ Չնայած, որ CEFR-ն օգտագործվում է հետազոտական նպատակներով, այն շահագործվում է 20 ՄՎտ էլեկտրական հզորությամբ էներգաբլոկի կազմում և ՄԱԳԱՏԷ-ի կողմից համարվում է արագ նեյտրոններով աշխարհում միակ էներգետիկ ռեակտորը` Ռուսաստանի սահմաններից դուրս։

Ռուսաստանյան արտադրության միջուկային վառելիքի մատակարարումը արագ ռեակտորների տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ռուս-չինական համագործակցության համալիր ծրագրի մաս է կազմում։ Ռոսատոմի մասնագետների անմիջական մասնակցությամբ մշակված CEFR նախագծի տրամաբանական շարունակությունն է CFR-600 արագ նեյտրոններով ցուցադրական ռեակտորը՝ 600 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի կազմում, որը ներկայում կառուցվում է Չինաստանի Հարավ-Արևելյան Ֆուցզյան նահանգում։

«Չինացի գործընկերների հետ փոխագործակցությունը ՏՎԷԼ ընկերության համար ռազմավարական ու մասշտաբային է։ Մենք վառելիք ենք մատակարարում «Տյանվան» ԱԷԿ-ի էներգաբլոկների համար ВВЭР-1000 ռեակտորներով, տեղայնացրել ենք ВВЭР-1000-ի համար վառելիքի արտադրությունը Իբինի գործարանում ու մատակարարում ենք այնտեղ ռուսական բաղադրիչներ: Զուգահեռ նախապատրաստում ենք վառելքային պայմանագրեր ВВЭР-1200 ռեակտորներով չինական նոր էներգաբլոկների համար, որոնք կառուցելու  է Ռոսատոմը։ Արագ ռեակտորների ոլոտրում մեր փոխգործակցությունը ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ուղղված է ապագայի երկբաղադրիչ ատոմային էներգետիկայի ստեղծմանը», - նշեց «ՏՎԷԼ» ԲԸ կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով ավագ փոխնախագահ Օլեգ Գրիգորևվը։

—————————

Տեղեկանք

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ ու կազմակերպություններ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի քաղաքացիական բոլոր ընկերությունները, գիտահետազոտական կենտրոնները և  աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունն իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի  մատակարարումը։ Երկկողմ գործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական ու կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի  պատրաստումը։. http://www.rosatom.ru

Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը ներառում է միջուկային վառելիքի ստեղծման, ուրանի հարստացման ու ձևափոխման, կայուն իզոտոպերի արտադրության, գազային ցենտրիֆուգների արտադրության ձեռնարկություններ, ինչպես նաև գիտահետազոտական ու կոնստրուկտորական կազմակերպություններ։ Այն ռուսաստանյան ատոմակայանների միջուկային վառելիքի միակ մատակարարն է։ Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը միջուկային վառելիքով է ապահովում 15 երկրի 76 էներգետիկ ռեակտոր, 8 երկրի հետազոտական ռեակտոր, ինչպես նաև ռուսաստանյան ատոմային նավատորմի տրանսպորտային ռեակտորները։ Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտոր աշխատում է ՏՎԷԼ-ում արտադրված վառելիքով:www.tvel.ru