Բիզնես | 14:44 10/07/19

ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ. Դիմումների ընդունման հայտարարություն ClimateLaunchpad Հայաստան 2019

«ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ, մեկնարկում է «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019» ՍՏԱՐՏԱՓ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ մրցույթը:

ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները նորարարությունը եւ ձեռներեցությունը խթանելու միջոցով։ Ակսելերացիոն ծրագրի առաքելությունն է վերածել մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները հաջողակ բիզնեսների՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը: ClimateLaunchpad-ը իրականացվում է աշխարհի ավելի քան 50 երկրում։

Միացե՛ք «ClimateLaunchpad Հայաստան 2019» մրցույթին, այն կդառնա եվրոպական եւ գլոբալ հաջողությունների ձեր այցետոմսը:

Ձեր սեփական բիզնեսը սկսելու համար մենք առաջարկում ենք.

• Երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար:
• 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց:
• Հնարավորություն ներկայացնելու ձեր գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին:

Կարող եք դիմել մրցույթին, եթե ունեք նույնիսկ սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափար:

Բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետեւյալ ոլորտներին.

• Էներգաարդյունավետություն

• Վերականգնվող էներգիա

• Սնունդ եւ գյուղատնտեսություն

• Ջրային ռեսուրսներ

• Արդյունաբերական տեխնոլոգիաներ

• Կամ ցանակացած գաղափար կլիմայի փոփոխության եւ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ։

Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում, մասնակցելու գլոբալ եզրափակիչ մրցույթին եւ կներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին:

Գլոբալ եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվի €10 000, €5000 եւ €2500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:

Նախքան դիմում հայտաձեւերի վերջնական հանձնումը, խնդրում ենք համոզվել, որ

• Դեռ չեք սկսել ձեր բիզնեսը կամ սկսել եք ոչ շուտ քան մեկ տարի առաջ,

• Չունեք էական եկամուտ,

• Չեք ունեցել 200,000 եվրոյից ավել ֆինանսական ներդրում,

• Դուք դեռ չեք կազմակերպել ձեր ապրանքի, արտադրական լուծումի կամ նախատիպի վաճառք:

Ձեր դիմում-հայտաձեւերը կարող եք լրացնել հետեւյալ հղումով՝ http://climatelaunchpad.org/application-form/ :

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ հուլիսի 15-ը:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել info@globalam.org էլ. հասցեին: