Բիզնես | 15:29 10/07/19

Beeline. Անդրեյ Պյատախինը գործարար նախաճաշ է անցկացրել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպում է ունեցել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ` գործարար նախաճաշի ձևաչափով։

Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը նախաճաշի ընթացքում կիսվել է արդյունավետ կորպորատիվ մշակույթի և նորարար բիզնես մոդելների վերաբերյալ իր մտքերով ու գործնական վերլուծություններով։

«21-րդ դարում բիզնեսը չի կարող հասնել հաջողության, եթե  լինի անդեմ կորպորացիա, այն պետք է ունենա իր կերպարը և ճանաչելի լինի իր «բնավորությամբ»: Հենց դրա համար են միջազգային մեծ ընկերություններն այդքան ուշադիր իրենց կորպորատիվ մշակույթի նկատմամբ, և այդ մշակույթն են դնում թե՛ իրենց բիզնես մոդելի, թե՛ կադրային քաղաքականության հիմքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ ոչ ստանդարտ ձևաչափով հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի  առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը ապագայամետ բիզնեսի վերաբերյալ նրա հայացքների և տարբեր մասնագիտություններ, երկրներ ու պաշտոններ ներառող փորձառության հետ արժեքավոր ազդեցություն կունենա մասնակիցների ապագա ծրագրերի և մտահորիզոնների ընդլայնման գործում», – նշեց «Առաջնորդության դպրոց» Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ գործարար նախաճաշը տեղի ունեցավ Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: