Բաժին. Բիզնես

Airbnb-ի հետ մրցակցող Sonder ստարտափը դարձել է «միաեղջյուր»

Բնակարանների կարճաժամկետ վարձակալության ծառայություններ մատուցող Sonder ստարտափը դարձել է «միաեղջյուր». հերթական ներդրումային փուլից հետո նրա գնահատական գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Ընկերության հիմնադիրը մտադիր է Hilton հյուրանոցի մակարդակի բրենդ ստեղծել։

Sonder ընկերությունը հայտարարել է այն մասին, որ ներգրավել է 210 մլն դոլար ֆինանսավորում և պատրաստվում է դադարեցնել գործարքը զարգացող ընկերությունների հետ, որպեսզի ևս 15 մլն դոլար ներգրավելու համար, գրում է ամերիկյան Forbes-ը։ Ֆինանսավորման հերթական փուլից հետո Sonder-ը գնահատվում է 1,1 մլրդ դոլար։ Forbes-ը դեռևս անցյալ տարի է գրել, որ Sonder-ի արժեքը կարող է հասնել 1 մլրդ դոլարի։ Այդ ժամանակ Forbes-ը ստարտափին ներառել էր պոտեցյալ «միաեղջյուրների» ցանկում։

Sonder-ը պարզապես չի առաջարկում բնակարան վարձել, այլ նաև հետևում է հյուրերի հարմարավետությանը՝ նրանց ապահովելով նոր սրբիչներով և դռնապանի 24-ժամյա ծառայությամբ։ Սակայն Sonder-ը միայն սկիզբն է, նշում է Forbes-ը։ Համահիմնադիր և գործադիր տնօրեն  Ֆրենսիս Դեվիդսոնը Forbes-ին ասել է, որ ցանկանում է կառուցել «նոր Hilton»՝ Sonder-ը դարձնելով հյուրընկալության ոլորտում սիմվոլ-բրենդ։

Sonder-ը կառուցապատողներից բնակարանը վարձակալում է միջինում 3-5 տարով, իսկ հետո դրանք կահավորում է և արդիականացնում, օրինակ, տեղադրում է ձայնամեկուսիչ սարքեր։ Նրա հիմնական մրցակիցներից մեկը, որը զբաղվում է գրեթե նույն բանով, Airbnb-ի կողմից ներդրված Lyric ընկերությունն է։

Ներդրումային փուլից հետո Airbnb-ի նախկին ֆինանսական տնօրեն Լորենս Թոսին միացավ ընկերության տնօրենների խորհրդին։ Նա ասել է, որ Դեվիդսոնի և Airbnb-ի ղեկավար Բրայան Չեսկի միջև շատ նմանություններ է տեսնում, հատկապես նրանում, թե ինչպես են նրանք երկուսն էլ հավատում իրենց բիզնեսի կառուցմանը։ «Այս տղան դուրս է մնացել քոլեջից, շատ լավ քոլեջից, — ամերիկյան Forbes-ին ասել է Թոսին։ — Նա դուրս է մնացել, որովհետև հավատում էր նրան, ինչ անում է»։

2012թ.-ին Դեվիդսոնը սկսել էր զբոսաշրջիկներին տրամադրել Տորոնտոյի Մաքգիլլայի համալսարանի իր համակուրսեցիների բնակարանները։ 2014թ.-ին նա իր գործընկեր Լուկաս Պելլանի հետ 1 տարում աշխատել էր 1 մլն դոլար։ 2018թ.-ին նրանք ներառվեցին ամերիկյան Forbes-ի «30-ից 30» ցանկում։ Այժմ Դեվիդսոնը ակնկալում է, որ Sonder-ը տարեկան 200 մլն դոլար է աշխատելու։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share