Բաժին. Բիզնես

Մաթեւոս Բարսեղյան․ Գառնի, Գեղարդ, Տաթև, Դիլիջան, Վրաստան, Եգիպտոս, Հունաստան․ ներգնա և արտագնա տուրիզմի ամենապահանջված ուղղությունները․ տեսանյութ

Առաջին կիսամյակում զբոսաշրջային այցերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 12,8 տոկոսով։ «One way» տուրիստական գործակալության տնօրեն Մաթեւոս Բարսեղյանը նկատում է՝ Հայաստանը զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունի՝ գեղեցիկ բնություն, հագեցնող ջուր, համեղ խոհանոց։ Արտասահմանցի զբոսաշրջիկներին հատկապես հետաքրքրում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանները և գեղեցիկ բնությամբ հայտնի վայրերը՝ Գառնի, Գեղարդ, Տաթև, Դիլիջան և այլն։ Բարսեղյանը վստահեցնում է՝ սրանք նաև տեղացիների սիրած վայրերն են, բայց այս եղանակին հայերի շրջանում հատկապես պահանջված են ծովափնյա ուղղությունները՝ Վրաստան, Եգիպտոս, Հունաստան։

Share