Բաժին. Բիզնես

Xiaomi-ն առաջին անգամ ընդգրկվել է Fortune 500 միջազգային ցուցակում

Սմարթֆոնների և այլ տեխնիկայի չինական արտադրող Xiaomi-ն առաջին անգամ հայտնվել է Fortune Global 500-ի հասույթի մեծությամբ աշխարհի խոշորագույն ընկերությունների ցուցակում։ Ընկերությունը զբաղեցրել է 468-րդ տեղը՝ 26,44 մլրդ դոլար հասույթով, որը 55.9%-ով ավել է, քան նախորդ տարի։

Xiaomi-ի տարեկան շահույթը, ըստ ամսագրի տվյալների, կազմել է շուրջ 2 մլրդ դոլար։ Ընկերության ակտիվները գնահատվում են 21,15 մլրդ դոլար, իսկ աշխատակազմը՝ 16,68 հազար մարդ։

Fortune Global 500-ի առաջին տասնյակն ունի հետևյալ պատկերը.

Walmart — 514,4 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+2,8%), 6,67 մլրդ դոլար շահույթ

Sinopec չինական նավթային ընկերություն — 414,6 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+26,8%), 5,84 մլրդ դոլար շահույթ

Shell — 396,5 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+27,2%), 23,35 մլրդ դոլար շահույթ

China National Petroleum — 392,9 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+20,5%), 2,27 մլրդ դոլար շահույթ

State Grid Չինաստանի պետական էլեկտրացանցեր — 387 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+10,9%), 8,17 մլրդ դոլար շահույթ

Saudi Aramco Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերություն — 355,9 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+35,3%), 110,97 մլրդ դոլար շահույթ

British Petroleum — 303,7 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+24,2%), 9,38 մլրդ դոլար շահույթ

Exxon Mobil — 290,2 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+18,8%), 20,84 մլրդ դոլար շահույթ

Volkswagen — 278,3 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+7%), 14,32 մլրդ դոլար շահույթ

Toyota Motors — 272,6 մլրդ դոլար հասույթ 2018թ.-ին (+2,8%), 16,98 մլրդ դոլար շահույթ

Աշխարհի խոշորագույն 500 ընկերությունների համախառն հասույթը կազմել է 32,7 տրլն դոլար, իսկ շահույթը՝ 2,15 տրլն դոլար 2018 թ. -ին։ Ընդհանուր առմամբ, այդ ընկերություններում աշխատում են շուրջ 69,3 մլն մարդ։

2019թ.-ի մայիսին Fortune-ը հրապարակել է ամերիկյան 500 խոշորագույն ընկերությունների ցուցակը։ Առաջին տասնյակում են հայտնվել Walmart-ը, Exxon Mobil-ը, Apple-ը, Berkshire Hathaway-ը, Amazon-ը, UnitedHealth Group ապահովագրական ընկերությունը և McKesson դեղագործական ընկերությունը, ինչպես նաև CVS Health դեղատների օպերատորը, AT&T-ն և AmerisourceBergen դեղագործական ընկերությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share