Բաժին. Բիզնես

«Հայաստանի Հանրապետություն». Ի՞նչ գներ են գործում տուրիզմի սեզոնին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մեր երկրի հյուրանոցների, հանգստյան տների գները Հայաստանի քաղաքացիների համար բարձր են: Այդ մասին թերթի հետ զրույցում ասել է զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Հայկուհի Քամալյանը:  Նա միաժամանակ նշել է, որ  այստեղի գները մատչելի են օտարերկրացիների համար. «Սակայն եթե օտարերկրացի զբոսաշրջիկներն ուզում են լյուքս համարներ ու մատչելի պայմաններ, պարզ է` չի լինի: Մյուս կողմից էլ Հայաստանը էքսկուրսիոն երկիր է: Եվ այնպես չէ, որ գալիս են ու ամբողջ օրն անցկացնում են հյուրանոցում: Այնտեղ հիմնականում գիշերում են: Դրա համար, այդ տեսանկյունից, հարմար տարբերակներ կան»:

Հալիձորի հանգստյան տներից մեկի ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը նշեց, որ իրենց պարագայում գինը որոշվում է հաշվապահորեն: Համեմատություն են անում` հաշվի առնելով նաեւ տրամադրվող նախաճաշը, որն ինքնարժեքով է, ու մյուս գործոնները: Նա համարում է, որ միջին աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ ու հանգստանալ իրենց մոտ: Արմինեի խիստ մոտավոր հաշվարկով, իրենց մոտ հանգստացող հայաստանցիները կազմում են շուրջ 40 տոկոս: Իսկ այս շրջանում, ասում է, որ գերակշռում են սփյուռքահայերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Share