Բաժին. Բիզնես

Ամերիաբանկ. «Անկանխիկը Թույն ա»՝ անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս ուսանողներին

Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար: Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով ս.թ. հուլիսի 29-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան Արամ MP3-ի համերգի մեկ տոմս: Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-ին հատուկ այս արշավին մասնակցող ուսանողների համար:

Արշավը գործում է ՀՀ քաղաքացի (արշավին կարող են մասնակցել նաև արտերկրում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողները) բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից, թե նրանք, որ համալսարանում, ֆակուլտետում և կուրսում են սովորում: Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի քարտի օգտագործման ամբողջ ժամկետի համար (4 տարի):

Գործարքների համար նվազագույն շեմ սահմանված չէ, հաշվարկվելու են բոլոր անկանխիկ գործարքները: Արշավի շրջանակներում անկանխիկ գործարք չեն համարվում առցանց փոխանցումները և կոմունալ վճարումները:

Մանրամասներ

———————————————————

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Share