Բիզնես | 19:59 03/08/19

Եվրոպական Միությունը Սևան Ստարտափ Սամմիթի կողքին է

Սևան ստարտափ սամմիթի նախավերջին օրը ստարտափերները հյուրընկալեցին պետական պաշտոնյաների։ Ստարտափերների հետ հանդիպեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նրանք վստահեցրին՝ մտքի դարը մեկնարկել է, այլևս ոչ մի նորարարություն իրենց ուշադրությունից չի վրիպի։ Նորարարական մտահղացումներին ու հետաքրքիր լուծումներին խոշորացույցով հետևում է նաև ԵՄ-ը։ ԵՄ "Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ՀՀ֊ում" ծրագրի ղեկավարն

«Սա շատ կարևոր իրադարձություն է։ Այն տարեց տարի ավելի հետաքրքիր է դառնում ու ընդլայնում աշխարհագրությունը։ Ստարտափներով հետաքրքրվողների թիվն էլ է տարեց տարի մեծանում, ինչի ապացույցն է սամմիթի մասնակիցների ու մենթորների թիվը», - նշում է ԵՄ պատվիրակություն համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Թյուրիսը։

«Եվրամիությունը մշտապես կանգնած է բիզնեսի կողքին։ Հաճելի է, որ տարեց տարի ստարտափները շատանում են։ Հայ ստարտափերներին ունեն հետաքրքիր գաղափարներ, մտահաղացումներ։ Օրիգինալ լուծումեներով նորարարություններ են առաջարկում, բայց գաղափարը որպես բիզնես կայացնելու խնդիր ունեն և դրանում նրանց կօգնեն ավելի փորձարու գործարարները», - նշում է ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ՀՀ֊ում» ծրագրի ղեկավար Եվա Նեհերը։