Բաժին. Բիզնես

Կազմակերպությունների սոցիալական դերը՝ միջազգային ընկերության օրինակով

Մանկական աշխատուժի շահագործումն ու դրա դեմ ուղղված քայլերը

Գյուղատնտեսական աշխատանքի ոչ պաշտոնական, սեզոնային բնույթը ֆերմերներին խոցելի է դարձնում: Մանկական աշխատուժի օգտագործումը հիմնականում տեղի է ունենում դժվարին սոցիալ-տնտեսական պայմանների առկայության պատճառով: Այս փորձությունները հնարավոր չէ մեկ օրում հաղթահարել, դա չի կարող իրականացվել մեկ ընկերության կողմից, սակայն կան ընկերություններ, որոնքպատրաստ են իրենց դերը կատարել այս փոխակերպման ընթացքում: Օրինակ սկսած 2011թ.-ից «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունն իրականացնում է Գյուղատնտեսական աշխատանքի փորձարկման (Agricultural Labor Practices) ծրագիրը՝ բացառելու մանկական աշխատուժի կիրառումը և հասնելու հավասար և ապահով աշխատանքային պայմանների և արժանի ապրուստի թութուն մատակարարող բոլոր ֆերմերների համար:   

Աշխատակցի շահերը և մոտիվացիան

Ամբողջ 2018թ. ընթացքում ընկերությունը ուշադրությամբ հետևել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին։ Հիմնական փոփոխությունները վերաբերում են մարդկային թրաֆֆիքինգի ռիսկերին, անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը, և ավելի ճշգրտորեն օրենքի նորմերին հետևելուն:    

Ներկայումս «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունը տարեկան բացահայտում է մանկական աշխատուժի կիրառման շուրջ 4,000 դեպք, և քայլեր է ձեռնարկում դրանց կանխման ուղղությամբ: Չնայած տարիների ընթացքում դրական փոփոխություններին, մինչև 2025թ. ընկերությունը ձգտում է լիովին բացառել մանկական աշխատուժի կիրառումը: Միաժամանակ, 2022թ. դրությամբ ընկերությունը նպատակ ունի հասնել նրան, որ բոլոր աշխատակիցները վարձատրվեն առնվազն նվազագույն աշխատավարձի չափով: Ավելին, ինչպես նաև ապահովված լինեն ապրելու պայմաններով:     

Ընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդում համագործակցությունը հասարակական կազմակերպությունների, կառավարությունների հետ`վերը նշված խնդիրներին շուտափույթ լուծում տալու նպատակով: 

Մեջբերում ընկրության կայունության զեկուցից․ «Թութունի ֆերմաների մշտական մոնիթորինգի շնորհիվ մենք վստահ ենք, որ մեզ հետ համագործակցող ֆերմաների բացարձակ մեծամասնությունը չի կիրառում մանկակական աշխատուժ: Մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ, որ շուրջ 300,000 ֆերմաներում 98%-ով պահպանվում են ընկերության կողմից սահմանված չափանիշները: Մանկական աշխատուժի կիրառման դեպքերի 92%-ում երեխաներն աշխատում էին իրենց ընտանիքների հետ»:   

Տրանսֆորմացիա

Անծուխ ապագա կառուցելը պահանջում է փոփոխություններ կատարել ընկերության շատ ոլորտներում՝ կազմկերպվածության, աշխատանքի բաշխվածության և գնահատման հարցում: Սա հսկայական փորձություն է, որն անհրաժեշտ է հաղթահարել աշխատակիցների հմտությունների և տաղանդի օգնությամբ: «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը նոր աշխատակիցների համար կազմակերպում է դասընթացներ անծուխ պրոդուկտների, պատասխանատու մարքեթինգի, ինչպես նաև կայունության վերաբերյալ: Ծխից ազատվելու գաղափարը նշանակում է ղեկավարման նոր մոտեցում, որտեղ թափանցիկությունը, ուսուցումը, համագործակցությունը և բաժնետերերի ներգրավվածությունը կենսական է:

Ինչպե՞ս խթանել աշխատողներին

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը պարգևատրում է աշխատակիցներին՝ այպիսով խթաններ ստեղծելով աշխատակիցների ավելի արդյունավետ աշխատանքի համար:  Այն միաժամանակ տրամադրում է առավելություններ՝ առողջության ապահովագրություն, ճկուն աշխատանքային պայմաններ, կյանքի և անաշխատունակության ապահովագրություն և այլն:

Բիզնեսը փոխակերպելուն զուգընթաց, ընկերությունը մեծապես կարևորում է բազմազանությունը՝ մեկ աշխատավայրում  հավաքելով տաղանդավոր մարդկանց իրենց ունակություններով, գաղափարներով, փորձով և դրական փոփոխություն կատարելու իրենց ձգտումով: Միայն բազմազան թիմեր ունենալու արդյունքում է հնարավոր վստահ լինել, որ ընկերությունում գեներացվում են լավագույն գաղափարները և պրոդուկտի վերաբերյալ նորարարական մտքերը: Մեր հիմնական նպատակն է նպաստել այնպիսի աշխատանքային միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անձ իրեն կզգա գնահատված, հարգված և ներգրավված, և կկարողանա ցույց տալ լավագույնը և՛ թիմում, և՛ անհատականորեն: 

Գենդերային խտրականության դեմ ուղղված քայլեր

Ընկերությունը հատուկ մեխանիզմներ է գործադրում գենդերային խտրականությունը բացառելու նպատակով: 2018թ. դրությամբ ընկերության ղեկավարության մակարդակով աշխատանքային առաջխաղացումներում կանանց թիվը կազմել է 38.3% : Ընկերության նպատակն է մինչև 2022թ. ղեկավարության կազմում ունենալ 40% կին աշխատակից: «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ում հավասար կատարված աշխատանքի համար կանանց և տղամարդկանց հավասարաչափ վարձատրումը դիտվում է որպես հավասարության չափանիշ:

Share