Բիզնես | 21:13 08/08/19

Կարասը՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարող ընկերությունների 2019թ. I կիսամյակի ցանկում

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում տեղ է զբաղեցրել նաև Կարաս Գրուպ ընկերությունը՝ 83.9 մլն դրամ վճարված հարկերով։

Կարաս ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ.-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ցանցի մասնաճյուղերի թիվն այժմ 16 է, ևս մեկ ռեստորան գործում է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում։

2019թ. մարտ ամսին Կարաս Գրուփը հաճախորդների դատին հանձնեց էթնոլոֆթ ոճի նոր ռեստորանը, որը գտնվում է Թումանյան 19 հասցեում: Նոր ձևաչափն առաջարկում է իր ոճի մեջ ինքնատիպ և հիմնովին նորացված ներքին հարդարում, որտեղ համադրված է հայկական ազգային կոլորիտն ու ժամանակակից՝ լոֆթ ոճի կոնցեպտը: Այն հաճախորդներին առաջարկում է նորացված սպասարկում և թարմացված ճաշացանկ: