Բիզնես | 11:49 09/08/19

Facebook-ը պատրաստ է 3-ական մլն դոլար վճարելու մեդիային սոցցանցում նորությունների հրապարակման համար

Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ-ի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներին երեքական միլիոն դոլար Է առաջարկել կայքի հատուկ ներդիրում իրենց կոնտենտի զետեղման համար: Այդ մասին հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ նման առաջարկություններ են արդեն ստացել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են ABCNews-ը, Dow Jones-ը, Washington Post-ը եւ Bloomberg-ը:

Դա կապված Է աշնանը կայքում նորություններին նվիրված նոր բաժին գործարկելու սոցիալական ցանցի պլանների հետ: Նորությունների կոնտենտի օգտագործման պայմանագիրը վավերական կլինի երեք տարի:

Նշվում Է, որ գործակալությունները կկարողանան իրենք ընտրել տեղեկատվության մատուցման ձեւը՝ Facebook-ում թողնել սոսկ վերնագիրը կամ ամբողությամբ զետեղել նյութը: Առայժմ հայտնի չԷ, թե լրատվական գործակալությունները համաձայնել են արդյոք թույլատրագրելու իրենց կոնտենտը սոցցանցի համար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։