Բաժին. Բիզնես

Nike-ը գնել է արհեստական բանականության միջոցով սպառողների ցանկությունները գուշակող ստարտափ

Nike-ի շուկայական կապիտալիզացիան հատել է 100 մլրդ դոլարի սահմանը, սակայն կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունը դեռևս ներուժ է տեսնում՝ ավելի լավ հասկանալու, թե ինչ են ցանկանում սպառողները, և ինչպես արտադրել ու ներկայացնել այդ ապրանքները նրանց կարիքները բավարարելու համար։ Ընկերությունը հայտարարել է, որ գնել է Celect բոստոնյան ստարտափը, որպեսզի այն օգնի Nike-ին բարելավել իր հնարավորությունները կանխատեսական վերլուծություններում։

Ինչպես ցանկացած լավ բոստոնյան ստարտափ, Celect-ի տեխնոլոգիան մշակվել է MIT-ում (Massachusetts Institute of Technology). ընկերության համահիմնադիրները MIT-ի դասախոսներից են։ Ստարտափի տեխնոլոգիան կենտրոնացած է տվյալների բազայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վրա՝ մանրածախ առևտրի վերաբերյալ կառուցվածքային և ոչ կառուցվածքային բազում տվյալներ ներկայացնելուց հետո։ Այս տվյալները մանրածախ առևտրով զբաղվողներին հնարավորություն են տալիս իրենց գույքագրումը կազմակերպելիս տեսնել ծախսերի և օգուտների վերլուծությունը, ինչը կարող է հետաքրքրել Nike-ին, որը նախորդ տարի վաստակել է 36,4 մլրդ դոլար:

«Քանի որ մեր արտադրանքի պահանջարկը մեծանում է, մենք պետք է լինենք խորաթափանց, կարևորենք տվյալների օպտիմիզացիան և սպառողի վարքի վրա չափազանց մեծ կենտրոնացումը: Ահա թե ինչպես ենք սպառողներին մասշտաբայնորեն ավելի անհատականացված սպասարկմամբ ապահովում», — հայտարարության մեջ նշել է Nike-ի գլխավոր գործառնական տնօրեն Էրիկ Սփրանքը։

Գործարքի պայմանները չեն բացահայտվել։

Celect-ը ներգրավել է ավելի քան 30 մլն դոլար ներդրողներից, որոնց թվում են August Capital-ը, NGP Capital-ը և Activant Capital-ը։ Ընկերությունը անցյալ տարվա դեկտեմբերին C սերիայի ֆինանսավորումը փակեց 15 մլն դոլարով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share