Բաժին. Բիզնես

Apple-ը ներկայացրել է iPhone 11 սմարթֆոնը. տեսանյութ

Apple կորպորացիան ժամեր առաջ ներկայացրել է իր սարքերի նոր տարբերակները։ Երեք տեսախցիկներով առաջին iPhone-ը, Apple Watch Series 5-ը անընդհատ աշխատող էկրանով և iPad-ի թարմացումը:

iPad

Apple-ը թարմացրել է 9,7 դյույմանոց iPad-ը, որը ընկերության ամենահայտնի պլանշետն է: Նա ստացավ ընդլայնված էկրան և Smart միակցիչ:

Ի՞նչն է նոր.

10,2 դյույմ էկրան:

Smart Connector` ամբողջական չափսի ստեղնաշարի միացման համար, ինչպես iPad Pro-ում:

Աշխատում է iPadOS-ի վրա` կարելի է օգտվել iPad Pro-ի հնարավորություններից, ինչպիսին է օրինակ multitasking-ը:

Կհայտնվի վաճառքում սեպտեմբերի 30-ին:

Apple Watch Series 5

Ի՞նչն է նոր.

Always-On Retina նոր էկրանը, որը միշտ միացրած է:

Աշխատանքի ժամանակը չի նվազի, չնայած էկրանի մշտական գործունեությանը: Apple-ը խոստանում է, որ ժամացույցը կաշխատի մեկ ամբողջ օր մեկ լիցքավորմամբ:

Կողմնացույց և արտակարգ իրավիճակների ծառայություններ զանգահարելու հնարավորություն:

Մոդելը սպիտակ կերամիկայից է:

Կհայտնվի վաճառքում սեպտեմբերի 20-ին:

iPhone 11

Apple-ը ցույց տվեց iPhone Xr-ի ժառանգին, որի հիմնական փոփոխությունը կատարելագործված տեսախցիկների համակարգն է:

6.1 դյույմ էկրան և կտրվածք

Երկու տեսախցիկ, որոնք նկարահանում են լայն և ուլտրալայն ձևաչափով:

Գիշերային նկարանահման ռեժիմ

4K տեսանյութ՝ 60 կադր/վայրկյան

Խոստանում են ամենաարագ պրոցեսորը սմարթֆոնների մեջ

iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max

iPhone Xs-ի և iPhone Xs Max-ի փոխարինումը եռակի ֆոտոխցիկով:

Եռակի ֆոտոխցիկ՝ լայն, ուլտրալայն և հեռախոսային ոսպնյակներով

դիսպլեյ՝ 5.8 դյույմ և 6.5 դյույմ համապատասխանաբար

Մարտկոց, որը աշխատում է չորս ժամ ավելի երկար, քան iPhone Xs-ինը

A13 Bionic պրոցեսոր, որը մեկ վայրկյանում կատարում է միլիարդ գործողություն:

Ավելի արագ է, քան նախորդ սերընդի մոդելը 15-40%-ով, իսկ էներգիայի սպառումը՝ 20-30% -ով պակաս է:

Կհայտնվի վաճառքում սեպտեմբերի 20-ին:

IPhone 11-ի գինը (64/128/256 GB)՝ 699/749/849 դոլար

IPhone 11 Pro (64/256/512 GB) գինը՝ 999/1149/1349 դոլար

iPhone 11 Pro Max (64/256/512 GB) գինը՝ 1099/1249/1449 դոլար

iOS 13

Նոր iOS 13-ը դուրս կգա սեպտեմբերի 19-ին, իսկ iOS 13.1-ը` սեպտեմբերի 30-ին: Օպերացիոն համակարգի առաջին հանրային բետան թողարկվել է հունիսին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share