Բաժին. Բիզնես

Beeline. սկսվում է նորագույն iPhone-ների վաճառքը

Beeline-ը հայտարարում է Apple բրենդի նորագույն սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին։ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max-ը հասանելի կլինեն Beeline-ի հաճախորդների և սպասարկման գրասենյակներում սույն թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ սմարթֆոնների նախապատվերը կարելի է գրանցել արդեն այսօր։ Սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել նաև ապառիկ՝ ամսական սկսած 12 780 դրամից, առանց կանխավճարի, իսկ առաջին 6 ամիսների ընթացքում՝ 0% սպասարկման վճարով և 0% տոկոսադրույքով։

«Beeline-ում մեզ համար շատ կարևոր է փոփոխություններին ընդառաջ քայլելը, այդ իսկ պատճառով մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում առաջիններից ձեռք բերել նոր սերնդի iPhone-ները։ Գնումն ավելի շահավետ և հաճելի դարձնելու համար  Beeline-ը 25 ԳԲ գերարագ ինտերնետ կտրամադրի նոր սմարթֆոնների յուրաքանչյուր գնորդին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ մինչև հոկտեմբերի 4-ը  www.beeline.am կայքի e-shop բաժնից  Apple բրենդի սմարթֆոնները՝ սկսած iPhone 7-ից մինչև iPhone Xs Max-ը, առցանց գնելու դեպքում, Beeline-ը հնարավորություն է ընձեռում միանալ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին, ստանալ 25 ԳԲ ինտերնետ և 20000 դրամ՝ որպես քեշբեք կփոխանցվի բաժանորդի հեռախոսահամարի հաշվին։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:

 

Share