Բաժին. Բիզնես

Հարավկովկասյան երկաթուղու ուղևորահոսքն աճել է 11%

2019 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային և ներհանրապետական գնացքների ծառայություններից օգտվել է 335 հազար ուղևոր, ինչը 11,6% գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ ուղևորների թիվը կազմել էր 300 հազար:

Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքով փոխադրվել է 59 հազար ուղևոր՝ 2018-ի 52,8 հազարի դիմաց: Աճը կազմել է  11,7%:

Միջազգային հաղորդակցությունում (դեպի Թբիլիսի և Բաթում) 9 ամիսների ընթացքում փոխադրվել է 67,8 հազար ուղևոր՝ 59,7 հազարի դիմաց 2018 թվականին (աճը կազմել է 13,5%):

Ընդ որում, երկաթուղային ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող օտարերկրյա քաղաքացիների տեսակարար կշիռը 36%-ից ավելացել է մինչև 39%:  

Ներհանրապետական հաղորդակցությունում ուղևորների թիվը նույնպես աճել է՝ 11,1%-ով մինչև 267,2 հազար (2018 թվականին՝ 240,4 հազար):

———–

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share