Բաժին. Բիզնես

Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում  2019-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվել վեբ-գրոհների, իսկ առաջին եռամսյակում Հայաստանը  16,13% ցուցանիշով դուրս է մնացել քսանյակից։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 16%։ Ադրբեջանում էլ համացանցից գրոհներ գրանցվել են օգտատերերի 16,59%-ի սարքերում, և դա  աշխարհում 8-րդ ցուցանիշն է առաջին եռամսյակի 11-րդի փոխարեն (18,28%)։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Ընդհանուր առմամբ, 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում օգտատերերի համակարգիչների 12,12% առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ առաջին եռամսյակում՝ 13,18%-ը։ Երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 717 մլն 57 հազ. 912 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 203 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, և գրանցել՝ 217 մլն 843 հազ. 293 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։ Առաջին եռամսյակում էլ հետ է մղվել 843 մլն 96 հազ. 461 գրոհ, իսկ երկրների քանակը չի փոխվել։ Նաև գրանցվել է 113 մլն 640 հազ. 221 ունիկալ URL, որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։

Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։ Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետևանքով, որոնք այնուհետև օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Չարագործները նաև հատուկ են ստեղծում վնասաբեր կարյքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, և այնուհետև սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով այնտեղ են «բերում» օգտատերերին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share