Բաժին. Բիզնես

Կասպերսկի Լաբորատորիան և իր գործընկերները մշակել են 100 հազար դոլար արժողությամբ հակադրոնային համակարգ

«Կասպերսկի Լաբորատորիան» մշակել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Kaspersky Antidrone համակարգի ծրագրային ապահովումը։ Տեղեկատվական անվտանգության առաջատարն այս նախագիծն իրականացնում է այլ գործընկերների հետ, սակայն դրանց անունները չեն բացահայտվում։

Համակարգը կարող է գործել և անշարժ, և շարժական, մասնավորապես, այն կարող է տեղադրվել նաև մեքենաների վրա։ Համակարգը աշխատանքը պարզ է՝ նախ այն գտնում է դրոնը, այնուհետ, խափանում է դրոնի և կառավարողի կապը, որից հետո դրոնը կամ վերադառնում է ելման դիրք, կամ վայրէջք է կատարում տեղում։

Համակարգի գինը կարող է տատանվել 100 հազար դոլարից մինչ 1 մլն դոլար։ Տրամաբանական է, որ ավելի թանկ մոդիֆիկացիաներն ավելի մեծ քանակի և տարաբնույթ դրոնների դեմ կարող են պայքարել։

Այժմ Կասպերսկի Լաբորատորիան բանակցություններ է վարում մի քանի գնորդների հետ։ 2020թ.-ին ընկերությունը նախատեսում է վաճառել 5-10 նման համակարգ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share