Բաժին. Բիզնես

XiB. Նոր հարթակ` բիզնեսի գաղտնիքները բացահայտելու համար

X-ը Բիզնեսում (Х in Business (XiB)) նոր հարթակ է, որը միավորում է ամեն ինչ բիզնեսում: XiB հարթակը ստեղծվել է մերօրյա փոխակերպվող բիզնեսի լավագույն փորձառությունների մասին աշխարհին պատմելու համար: Հարթակը նպատակ ունի տարածելու լավագույն բիզնես փորձառությունները, ինչպես նաև միտված է նպաստելու նոր գործարար կապերի հաստատմանը:

Այս անգամ գործարար աշխարհի X անհայտը Առաջնորդությունն է իր ամենահետաքրքիր դրսևորումներով: Ամենահաջողակ և անհասանելի ընկերությունների լավագույն մասնագետների հետ միասին կքննարկվեն այնպիսի կարևոր հարցեր, որոնց մասին հաճախ հնարավորություն չի եղել լսելու, ինչպես նաև կներկայացվեն դրանց լուծումները՝ ամբողջովին նոր տեսանկյունից: Այս անգամ նախագծի հյուրն էր Ֆիլիպ Մորրիս Արմենիայի ղեկավարող անձնակազմը, ովքեր կիսվեցին իրենց սեփական լիդերության պատմություններով և գաղտնիքներով։

XiB-ի մջոցով հնարավոր կդառնա բացահայտել այնպիսի գաղափարներ, որոնք զգուշորեն թաքնված են այդպիսի մեծ կազմակերպությունների ներսում: XiB նախաձեռնության նպատակն է բարձրաձայնել նախկինում երբեք չհրապարակված գաղափարներ և պատմություններ:

XiB-ի առաքելությունն է ստեղծել այնպիսի բիզնես տեղեկատվության շրջանառություն, որը հիմնականում չի քննարկվում, թեմաներ, որոնք թրենդային չեն, և որոնք առաջխաղացման կարիք ունեն:

Այս աննաադեպ միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռնում առաջնորդության լավագույն փորձի մասին լսել խոսնակներից, ովքեր իրենց մեծ փորձի և անձնական պատմությունների օրինակներով ցանկանում են կիսել մեզ հետ իրենց հաջողության բանաձևերը:

Ու՞մ նախաձեռնությունն է XiB-ը

XiB-ը Think Studio Consulting-ի նախաձեռնությունն է։ Այն նորարարական խորհրդատվական և ուսուցողական նախաձեռնություն է, որը պրոֆեսիոնալ աճի հնարավորություն է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ ազդեցիկ և ոգեշնչող խոսնակներ և առաջնորդներ:

ThinkStudio-ի նպատակն է զարգացնել մտավոր առաջնորդների մի նոր սերունդ՝ կառուցելով նրանց ազդեցիկ հասարակական խոսքը, ռազմավարական մտածողությունն ու նորարարական կարողությունները:

ThinkStudio-ն հիմնադրվել է Քրիստինե Սարգսըանի կողմից՝ 2009թ. TEDxYerevan-ի հիմնադրումից հետո: TEDxYerevan-ին անհրաժեշտ էր նոր՝ հրապարակային ելույթների ուսուցողական մոտեցում՝ տարբեր ոլորտների խոսնակների ելույթներն ավելի ազդեցիկ դարձնելու համար:

Վերջինիս կողմից մշակված գաղափարները երկու աշխարհին ծանոթ ստարտափեր համար ոգեշնչող դարձան: Նրանց մի շարք մտքեր արտացոլվել են Նյու Յորք Թայմզ-ում, Վաշինգտոն Փոստ-ում: Այնուամենայնիվ, ThinkStudio-ի լավագույն արդյունքը TEDxYerevan-ի յուրահատուկ և ոգեշնչող ելույթներն են, որոնք միասին ձեռք են բերել 1,000,000 դիտում:

ThinkStudio-ի թիմը ներկայումս զբաղվում է առաջին XiB ֆորումի կազմակերպամբ: Ներկա պահին կապ է հաստատվել միայն ընկերությունների ընտրյալ խմբի հետ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել փոխակերպման գործընթացի նկատմամբ: Սովորաբար այդպիսի ընկերությունները ձգում են յուրահատուկ մթնոլորտ ապահովել և օգուտ քաղել առանձնահատուկ ցանցային հնարավորություններից՝ դառնալով առաջատ իրենց ոլորտում:

Նյութը պատրաստված է Ֆիլիպ Մորրիս ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա։

Share