Բաժին. Բիզնես

«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երեխաների համար հարյուրավոր պրեմիում խաղեր առաջարկող «Kids Club» ծառայությունը: Ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդը ստանում է 3 օր՝ փորձնական օգտագործման համար:

Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է.

– անցնել https://kidsclub.mts.am հղմամբ,

– ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր),

– ավելացնել «Kids Club» հավելվածի պատկերակը սմարթֆոնի էկրանին՝ առավել հարմարավետ օգտվելու համար:

«Kids Club» ծառայությունը հասանելի է միայն «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

Ծառայությանը կարելի է նաև բաժանորդագրվել՝ 2090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն.

1 օրով բաժանորդագրվելու համար – SMS` «Start1»

1 շաբաթով բաժանորդագրվելու համար – SMS` «Start7»

1 ամսով (30 oր) բաժանորդագրվելու համար – SMS` «Start30»

2090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:

«Kids Club»-ում ներառված խաղերը ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.01.2020): Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:

Ծառայության դիմաց վճարումը կատարվում է պարզ եղանակով՝ գումարը գանձվում է անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):

Ծառայության գինը

1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ

1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ

1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով http://bit.ly/mtskidsclub

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share