Բաժին. Բիզնես

Իլոն Մասքի ստարտափը մտադիր Է հաղթահարել շիզոֆրենիան, աուտիզմը եւ ամնեզիան

ԱՄՆ ձեռնարկատեր, ներդրող, միլիարդատեր Իլոն Մասքը կարծում Է, որ Neuralink ընկերության՝ իր օժանդակությամբ ստեղծված մշակումները կարող են օգնել այն մարդկանց, որոնք տառապում են շիզոֆրենիայով, աուտիզմով կամ ամնեզիայով: Այդ մասին նա հայտնել Է լրագրող Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ Neuralink-ն ամենից առաջ կլուծի ուղեղի հետ կապված շատ խանգարումների խնդիրներ: Խոսքը, մասնավորապես, աուտիզմի, շիզոֆրենիայի, հիշողության կորստի մասին է, բոլորն Էլ հիշողության խնդիրներ են ունենում որոշակի տարիքում: Ծնողները չեն կարողանում հիշել երեխաների անունները եւ նման բաներ,- արձանագրել Է Մասքը:- Կարծում եմ, որ Neuralink-ը կարող Է վիթխարի օգուտ բերել այն դեպքերում, երբ լրջորեն վնասված Է գլխուղեղը կամ ողնուղեղը: Կարելի Է շատ բան անել՝ բարձրացնելու մարդկանց կյանքի որակը»: Գյուտարարը նաեւ ենթադրել Է, որ Neuralink-ը հեռանկարում կկարողանա առաջարկել մեթոդներ, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպես Է կազմակերպված եւ գործում մարդու ուղեղը:

Ձեռնարկատերը նաեւ նշել Է, որ, իր կարծիքով՝ Neuralink-ն ապագայում կօգնի բարձրացնել ուղեղի աշխատանքի արդյունավետությունը եւ ընդլայնել դրա հնարավորությունները համակարգչային համակարգերին միացնելու միջոցով: «Մենք չենք կարող ավելի խելացի լինել, քան թվային գերհամակարգիչը: Այնպես որ, եթե դուք չեք կարող դրանց գերազանցել, միացեք դրանց,- ասել Է Մասքը:- Մենք գոնե նման հնարավորություն կունենանք»: Neuralink ընկերությունը Կալիֆոռնիայում գրանցվել Է 2016 թվականի հուլիսին՝ Մասքի աջակցությամբ: Հուլիսին Neuralink-ի ներկայացուցիչները The New York Times-ի լրագրողներին հայտնել են, որ ֆիրման 90 աշխատակից ունի:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share